• flat Դժգոհել

Հայաստանում 128 քաղաքացուց մեկը վարակված է Կորոնավիրուսով, իսկ աշխարհո՞ւմ

Հայաստանում 128 քաղաքացուց մեկը վարակված է Կորոնավիրուսով, իսկ աշխարհո՞ւմ

Ներկա՝ 2020 թ. հունիսի 26-ի դրությամբ աշխարհում Կորոնավիրուսով ամենից շատ վարակվածների թվաքանակով առաջատար երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որին հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Պերուն, Չիլին, Իսպանիան, Իտալիան, իսկ առաջին տասնյակը եզրափակում է Իրանը: Հայաստանը ներկայումս 23.247 վարակման դեպքերով զբաղեցնում է 48-րդ տեղն աշխարհում: Մեր հարևան Ադրբեջանն այս առումով ունի 14.852 վարակված և գրավում է 58-րդ տեղը: Իսկ այժմ եկեք կատարենք մեկ այլ հաշվարկ. աշխարհում Կորոնավիրուսով ամենից շատ վարակված 35 երկրների, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության ընդհանուր թվաքանակը բաժանենք այդ երկրներում Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի վրա և տեսնենք, թե որ երկրում քանի մարդուց մեկն է վարակված Կորոնավիրուսով: Այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգներն 2015 թ. տվյալներով ունի 331.002.651 բնակիչ, որից այսօրվա՝ 2020 թ. հունիսի 26-ի դրությամբ վարակվել է 2.422.555-ը: Եթե ԱՄՆ-ի 331.002.651 ընդհանուր բնակչության թվաքանակը բաժանենք Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի՝ 2.422.555-ի վրա, ապա կստացվի, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր 137 քաղաքացուց մեկը վարակվել է Կորոնավիրուսով: Նույն ձևով հաշվարկել ենք նաև Կորոնավիրուսով 40.000-ից ավելի վարակված ունեցող 35 երկրների, Հայաստանի և Ադրբեջանի տվյալները: Արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը:

  1. Կատարում՝ 28 քաղաքացուց վարակվել է 1-ը,
  2. Չիլիում՝ 69-ից 1-ը,
  3. Քուվեյթում՝ 108-ից 1-ը,
  4. Պերույում՝ 109-ից 1-ը,
  5. Արաբական միացյալ էմիրություններում՝ 117-ից 1-ը,
  6. Հայաստանում՝ 128-ից 1-ը,
  7. Սինգապուրում՝ 129-ից 1-ը,
  8. ԱՄՆ-ում՝ 137-ից 1-ը,
  9. Բրազիլիայում՝ 155-ից 1-ը,
  10. Բելառուսում՝ 157-ից 1-ը,
  11. Շվեդիայում՝ 162-ից 1-ը,
  12. Իսպանիայում՝ 186-ից 1-ը,
  13. Բելգիայում՝ 187-ից 1-ը,
  14. Սաուդյան Արաբիայում՝ 193-ից 1-ը,
  15. Մեծ Բրիտանիայում՝ 218-ից 1-ը,
  16. Ռուսաստանում՝ 237-ից 1-ը,
  17. Իտալիայում՝ 252-ից 1-ը,
  18. Էկվադորում՝ 256-ից 1-ը,
  19. Պորտուգալիայում՝ 268-ից 1-ը,
  20. Ֆրանսիայում՝ 335-ից 1-ը,
  21. Կանադայում՝ 336-ից 1-ը,
  22. Նիդերլանդներում՝ 345-ից 1-ը,
  23. Իրանում՝ 372-ից 1-ը,
  24. Գերմանիայում՝ 429-ից 1-ը,
  25. Թուրքիայում՝ 431-ից 1-ը,
  26. Հարավաֆրիկյան հանրապետությունում՝ 464-ից 1-ը,
  27. Կոլումբիայում՝ 635-ից 1-ը,
  28. Մեքսիկայում՝ 643-ից 1-ը,
  29. Ադրբեջանում՝ 673-ից 1-ը,
  30. Արգենտինայում՝ 813-ից 1-ը,
  31. Պակիստանում՝ 1006-ից 1-ը,
  32. Ուկրաինայում՝ 1107-ից 1-ը,
  33. Բանգլադեշում՝ 1153-ից 1-ը,
  34. Եգիպտոսում՝ 1551-ից 1-ը,
  35. Հնդկաստանում՝ 2700-ից 1-ը,
  36. Ինդոնեզիայում՝ 4973-ից 1-ը,
  37. Չինաստանում՝ 16.074-ից 1-ը:

Այսպիսով, Կորոնավիրուսով վարակվածների թվով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Սա ևս մեկ անգամ պետք է զգոնություն հաղորդի Հայաստանի բնակչությանը՝ խուսափելու առանց դիմակի և ձեռնոցների մարդաշատ տեղեր այցելելու և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու գայթակղությունից:

 

Նյութի աղբյուր՝

  1. https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html#/bda7594740fd40299423467b48e9ecf6
  2. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Մեկնաբանություն


Նմանատիպ