• flat Դժգոհել

Ինչպես է ճանաչում գտել Կարտոֆիլը

Ինչպես է ճանաչում գտել Կարտոֆիլը

Կարտոֆիլի հայրենիքն Հարավային Ամերիկան է, որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվականությունից առաջ: Եվրոպայում այդ կուլտուրան սկսել են մշակել 17-րդ դարի վերջերին: Սակայն, կարտոֆիլի սնդարար արժեքի մասին այն ժամանակ դեռ շատ քչերը գիտեին:

Կարտոֆիլի կուլտուրան 18-րդ դարի կեսերին սկսեց տարածվել Գերմանիայում, ապա՝ Ֆրանսիայում: 1755 թ. պատերազմի ժամանակ ֆրանսիացի դեղագործ Պարմանտյեն գերի է ընկել գերմանացիներին և այնտեղ փորձել է կարտոֆիլ աճեցնել: Նրա վերադարձը զուգադիպել է Ֆրանսիայում տարածված սաստիկ սովի հետ: Փարիզի ակադեմիան հայտարարել էր մրցույթ` խոստանալով պարգև տալ նրան, ով մատնացույց կանի նոր սննդամթերքներ: Մրցույթին արձագանքեց Պարմանտյեն: Նա գրեց մի աշխատություն, որն արժանացավ մրցանակի: Դրանից հետո կարտոֆիլը վերջապես ճանաչում գտավ:

Ռուսաստանում կալտոֆիլի ցանքերն սկսեցին տարածվել 19-րդ դարի կեսերին: Ներկայումս կարտոֆիլը գործածում են երկրագնդի բոլոր ժողովուրդները: Իսկ դա զարմանալի չէ: Այն համեղ է, լինում է տարվա ցանկացած ժամանակ, սննդարար է, պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային նյութեր, վիտամիններ:

 

Նյութի աղբյուր՝ Հետաքրքիր, իմաստալի աշխարհ, կազմեց՝ Հայրապետ Կնյազյանը, Երևան, 1976:

Մեկնաբանություն


Նմանատիպ