• flat Դժգոհել

Ասացվածքներ ընկերության և բարեկամության մասին

Ասացվածքներ ընկերության և բարեկամության մասին

Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է:

Հ. ԱԴԱՄՍ

 

Բարեկամությունը կրկնապատկում է ուրախությունները և կիսով չափ կրճատում է վշտերը:

ԲԵԿՈՆ

 

Նա ով զրկված է անկեղծ ընկերներից, հիրավի միայնակ է:

ԲԵԿՈՆ

 

Մեծ մարդու բարեկամությունը աստվածային պարգև է:

ՎՈԼՏԵՐ

 

Ուրախության մեջ ընկերները ճանաչում են մեզ, դժբախտության մեջ մենք ենք ճանաչում նրանց:

ՔՈԼԻՆԶ

 

Տիրոջ և ստրուկի միջև բարեկամություն չի կարող լինել:

ԿՈՒՐՑԻՈՒՍ

 

Հարաբերություններում` անկեղծություն, վարվեցողության մեջ` ճշմարտացիություն: Ահա բարեկամությունը:

ՍՈՒՎՈՐՈՎ

 

Դժվար է առանց բարեկամի, երբ նրան կորցրել ես, բայց դժվար է նաև բարեկամի հետ, երբ նա հավատարիմ չէ:

ԱՅԲԵԿ

 

Բարեկամությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է անվստահությունը:

ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

 

Ոչ ստրուկին, ոչ էլ տիրակալին բարեկամություն պետք չէ: Բարեկամությունը սիրում է հավասարություն:

ԳՈՆՉԱՐՈՎ

 

Եթե դու չես կարող ընկերոջդ ուղղակի, անկեղծ, նույնիսկ խիստ կերպով ասել բոլորը, ինչ մտածում ես նրա մասին, նրա արարքների մասին կամ նրանից նման ճշմարտություն լսել քո մասին, նշանակում է դուք միմյանց չեք հավատում, չեք հասկանում և չեք հարգում:

ԳՈՆՉԱՐՈՎ

 

Հոգալով ուրիշների երջանկության մասին` մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:

ՊԼԱՏՈՆ

 

Մարդ չպետք է իր բարեկամներին հաճախ տեսնի, եթե ցանկանում է, որ նրանք իր բարեկամները մնան:

ԱՆՐԻ ԲԵՔ

 

Որքան էլ հազվադեպ է իսկական սերը, էլ ավելի հազվադեպ է իսկական ընկերությունը:

ԼԱՐՈՇՖՈՒԿՈ

 

Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է:

ԼԱՐՈՇՖՈՒԿՈ

 

Ով բարեկամներ է որոնում, նա արժանի է նրանց գտնելուն, ով բարեկամներ չունի, նա երբեք էլ չի որոնել նրանց:

ԼԵՍՍԻՆԳ

 

Ով լավ ընկեր է, նա ունենում է նաև լավ ընկերներ:

ՄԱՔԻԱՎԵԼԻ

 

Աստված մեզ պարգևում է ազգականներ, իսկ ընկերներին, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում:

Է. ՄԱՄՖՈՐԴ

 

Մարդկանց հետ ապրիր այնպես, որ ընկերները չդառնան ոսոխներ, իսկ ոսոխները` ընկերներ:

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ

 

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ էլ եղբայր է:

ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆ

 

Եթե ընկերդ քեզ կշտամբում է որևէ թերության համար, միշտ մտածիր, որ նա քեզ դեռ ամեն ինչ չի ասել:

Թ. ՖՈՒԼԼԵՐ

 

Աշխարհում բարեկամությունից ավելի լավ և ավելի հաճելի բան չկա: Առանց դրա աշխարհն ասես կզրկվեր արևից:

ՑԻՑԵՐՈՆ

 

Նա, ով բարեկամությունը հանգեցնում է օգտակարության, իմ կարծիքով բարեկամությունից խլում է այն ամենաթանկարժեքը, որ նրա մեջ կա:

ՑԻՑԵՐՈՆ

 

Ինձ համար թանկ է բարեկամը, բայց և թշնամուց կարող է օգուտ լինել: Բարեկամը կնշի, թե ես ինչի եմ ընդունակ, իսկ թշնամին կսովորեցնի, թե ես ինչպես վարվեմ:

ՇԻԼԼԵՐ

 

Նյութի աղբյուր՝ Հետաքրքիր, իմաստալի աշխարհ, կազմող՝ Հայրապետ Կնյազյան, Երևան, 1976:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ