• flat Դժգոհել

Օրվա ֆիլմ․ Սնոուդեն

Օրվա ֆիլմ․ Սնոուդեն

  Ֆիլմի ժանրը թրեյլեր և դրամա է։ Ֆիլմը նկարահանվել է՝ Ֆրանսիայում, Ամերիկայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում 2016 թվականի հուլիսի 21-ին, իսկ Ռուսաստանում ցուցդրվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ֆիլմի ռեժիսորն է Օլիվեր Ստոունը։ Ֆիլմի բյուջեն կազմում է 40․ մլն․ դոլար։ Գլախավոր դերերում են՝ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, Շեյլին Վուդլին և Նիկոլաս Քեյջը։ 

   Էդվարդ Սնոուդենը չնայած առողջական լուրջ խնդիրներին այնուամենայնիվ որոշում է ծառայել բանակում, բայց բժիշկները խորհուրդ են տալիս, որպեսզի նա ծանր աշխատանքներ չկատարի և շատ արագ հեռանա բանակից, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում նա կարող էր դառնալ հաշմանդամ։ Սակայն Էդվարդը չի ցանկանում հանձնվել և կիսատ թողնել իր երազանքը, որտեղ նա երազում էր աշխարհը դարձնել ավելի լավը։ Էդվարդը որոշում է աշխատել կենտրոնական հետախուզական վարչությունում։ Նա հաջողությամբ կարողանում է հանձնել քննությունը, որտեղ էլ գնահատում են նրա տաղանդը և ընդունակությունը։ 

  Շուտով Էդվարդը աշխատանք է ստանում ազգային անվտանգության գործակալությունում։ Կարճ ժամանակ անց նա իմանում է, որ ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում է աշխարհում գտնվող բոլոր հեռախոսները և ունի հնարավորություն ստանալ ինֆորմացիա մարդկանց մասին։ Շուտով Էդվարդը մեծ հիասթափություն է ապրում, քանի որ իր պատկերացումները չեն արդարանում։ Այս ամենը իմանալով Էդվարդը որոշում է ինչ գնով էլ որ լինի պատմի այս ամենի մասին հասարակությանը և հասկացնի թե ինչ վտանգավոր պայմաններում են ապրում նրանք։ 

  Այս ֆիլմը թերևս ամենաարդիական թեմայի մասին է և հիմնված է իրական պատմության վրա։ Մենք մեր հեռախոսներում, համակարգիչներում պահում ենք այն կարևոր բոլոր նյութերը, որը կարծում ենք, որ հասանելի են միայն մեզ, սակայն եթե լինենք ավելի ուշադիր կհասկանանք, որ բացի մեզանից ուրիշներն էլ կարող են տեսնել դա հնարավոր պայմանների միջոցով։ 

Մեկնաբանություն


Նմանատիպ