• flat Դժգոհել

Ծառահատում

Ծառահատում

  Ծառահատումը գրեթե ամենատարածված խնդիրներից մեկն է մեր օրերում։ Հայաստանի Հանրապետության անտառների հիմնական խնդիրն ապօրինի ծառահատումներն են։ Ինչպես  գիտենք ապօրինի ծառահատումը համարվում է հանցագործություն։ Այս հանցագործության համար քաղաքացին կարող է պատժվել տուգանքով՝ նվազգայուն աշխատավարձի 500-ից մինչև 1000-ապատիկի չափով, կամ երեք ամիս ազատազրկմամբ, կամ էլ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ։

  Ծառահատումներ կատարելու հիմնական պատճառը վառելիք չունենալն է, չէ որ կան ընտանիքներ, ովքեր դեռ օգտվում են փայտե վառարաններից, ֆինանսական խնդիրների պատճառով ծառերը կտրում են որպեսզի տաքանան։ Իհարկե կան մարդիկ ովքեր բնավ կարիքից դրդված չեն կտրում ծառերը, շատերի համար ծառ կտրելը փողի հարմար աղբյուր է։ Իհարկե այս փաստը խիստ անհանգստացնում է բնապահպաններին և նրանք ամեն հնարավոր տարբերակ փնտրում են, որպեսզի ապօրինի ծառահատում տեղի չունենա։ Սակայան ոչ միշտ են ձեռնարկած մեթոդները տալիս ցանկալի արդյունքը։ 

Մեկնաբանություն


Նմանատիպ