• flat Դժգոհել

Աշխարհի հայտնի կոմպոզիտորները

Աշխարհի հայտնի կոմպոզիտորները

1․Անտոնիո Վիվալդի

Image result for Անտոնիո Վիվալդի

1713թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, 1716թ. նշանակվում համերգների մաեստրո (maestro di' concerti): Այդ տարիներին Վիվալդին գրում է իր երաժշտության առյուծի բաժինը, այդ թվում՝ օպերաներ և համերգներ: Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. "La stravaganza՞ (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ: 1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները դեպի Իտալիայի ու Եվրոպայի քաղաքներ: Կարլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ ասում են՝ այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր նախարարների հետ երկու տարվա ընթացքում: Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան: Սակայն երգահանի՝ Վիեննա ժամանելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է: Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի: Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ հետո՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ թաղվելով Վիեննայում:

2․Գեորգ Ֆրիդրիխ Հենդել

Image result for Գեորգ Ֆրիդրիխ Հենդել

Հենդելը ծնվել է 1685թ. փետրվարի 23-ին: Հայրը սափրիչ-վիրաբույժ էր։ Յոթ տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, ինը տարեկանից սկսել է ստեղծագործել: 1703թ. մեկնում է Համբուրգ, որտեղ բեմադրում է իր առաջին օպերաները։ 1707-1709թթ. երգահանը ճանապարհորդում է և սովորում է Իտալիայում, որտեղ ձեռք է բերում իտալական օպերայի վարպետի համբավ: 1710թ. Հենդելը մեկնում է Լոնդոն, որտեղ մշտական բնակության է հաստանում 1712թ.-ից։ 1712-1720թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ: 1720-1728թթ. Հենդելն զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726թ. ընդունում է բրիտանական հպատակություն: 1720-1730-ական թթ. շարունակում է գրել օպերաներ՝ դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչների: Սկսած 1740-ական թթ. նրա ստեղծագործության մեջ հիմնական տեղն են զբաղեցնում օրատորիաները (դրանցից ամենահայտնին՝ «Օծյալը», բեմադրվել է Դուբլինում 1741թ.)։ 1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը: 1752 մայիսին Հենդելը ենթարկվում է անհաջող վիրահատության: 1753 թվականին նա գրեթե զրկվում է տեսողությունից։ Մահանում է 1759թ. ապրիլի 14-ին: Թաղված է Վեսթմինսթերյան աբբայությունում:

3․Դմիտրի Շոստակովիչ

Image result for Դմիտրի Շոստակովիչ

Ավարտական քննությանը ներկայացրել է իր առաջին սիմֆոնիան, որը հեղինակի հազվագյուտ տաղանդի և վարպետության վկայությունն է: 1927թ. Վարշավայում դաշնակահարների՝ Շոպենի անվան միջազգային 1-ին մրցույթում ստացել է պատվավոր դիպլոմ: 1937թ.-ից դասավանդել է Լենինգրադի, 1943-48թթ.՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում: Վաղ շրջանում նրա գրած «Քիթ» օպերային, «Ոսկե դար» և «Երկաթյա նիգ» բալետներին բնորոշ է երաժշտական կերպարի սուր արտահայտչականությունը: «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» օպերայում կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է արտահայտել ռուս կնոջ ողբերգական ճակատագիրը: Շոստակովիչը գրել է 15 սիմֆոնիա, որտեղ արտացոլված են ժամանակի սոցիալական խնդիրները, համամարդկային բարոյական արժեքները: Շոստակովիչը գրել է նաև 15 լարային կվարտետ, դաշնամուրային կվինտետ, տրիո, 24 պրելյուդ և ֆուգա դաշնամուրի համար, օրատորիաներ, կանտատներ, օպերաներ, բալետներ, երգչախմբային պոեմներ, ջութակի և դաշնամուրի կոնցերտներ նվագախմբի հետ: Շոստակովիչը բազմիցս եղել է Հայաստանում: 9-րդ և 10-րդ կվարտետները, «Համլետ» ֆիլմի երաժշտությունը գրել է Դիլիջանում՝ կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Նա եղել է արվեստի և երաժշտության բազմաթիվ ակադեմիաների ու ընկերությունների պատվավոր անդամ: Արժանացել է ԽՍՀՄ Պետական, Լենինյան, Խաղաղության միջազգային մրցանակների, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մահացել է 1979թ.-ի օգոստոսի 9-ին:

4․Էժեն Իզայի

Image result for Էժեն Իզայի

 1874թ.-ին ավարտելով կոնսերվատորիան՝ նա որոշ ժամանակ դասեր է վերցնում Բրյուսելում`   Հ.Վենյավսկու մոտ, 1876-1879թթ. իր երաժշտական վարպետությունը կատարելագործում Փարիզում`   Անրի Վյոտանի մոտ: 1880-1882թթ.-ին Իզային հանդես է գալիս որպես կոնցերտմայստեր Բենյամին Բիլզեի նվագախմբում: Ա. Ռուբինշտեյնի հետ համերգային ճանապարհորդություն է կատարում Սկանդինավյան երկրներում: 1883-1886թթ. Իզային ապրում և աշխատում է Փարիզում: 1886թ.-ից հաստատվում է Բրյուսելում: Գրում է ջութակի կոնցերտներ, վարիացիաներ Պագանինիի թեմայով, մեծ թվով ստեղծագործություններ ջութակի համար, այդ թվում՝ 6 սոնատ-սոլո: Մահացել է 1931թ.-ի մայիսի 12-ին:

 5․Ժյուլ Մասնե

Image result for Ժյուլ Մասնե

1863թ. ստացել է Հռոմեական մրցանակ, որից հետո 3 տարի վերապատրաստում անցել Հռոմում: Այնտեղ նա ծանոթացել է Լիստի հետ: Մասնեի առաջին օպերան է եղել «Խորթ տատիկ»-ը: 1870-1871թթ. Մասնեն մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին: 1878թ.-ից Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել: 1876թ. ստացել է Պատվո լեգիոնի կոչում: Գրել է 34 օպերա, ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար, բալետային երաժշտություն, 200-ից ավել երգեր և ռոմանսներ: Առավելապես հայտնի են և այսօր էլ տարբեր հաճախականությամբ բեմադրվում են նրա «Հերովդիադա» (Hérodiade, 1881թ.) «Մանոն» (Manon, 1884թ.), «Սիդ» (Le Cid, 1885թ.), «Վերտեր» (1892թ.), «Թայիս» (1894թ.), «Դոն Կիխոտ» (1910թ., գրվել է հատուկ աշխարհահռչակ ռուս երգիչ (բաս) Ֆյոդոր Շալյապինի համար) օպերաները: Մասնեի երաժշտությանը հատուկ է մեղեդային հարստություն, ինչի շնորհիվ այն մեծ ժողովրդայնություն է վայելել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին: Մասնեն մահացել է 1912թ.-ի օգոստոսի 13-ին Փարիզում:

6․Լյուդվիգ վան Բեթհովեն

Image result for Լյուդվիգ վան Բեթհովեն

1787թ. Վիեննայում կոմպոզիցիայի դասեր է առել Վոլֆգանգ Մոցարտից, ավելի ուշ`   Յոզեֆ Հայդնից և Անտոնիո Սալիերիից, 1789թ. փիլիսոփայության դասախոսություններ է լսել Բոննի համալսարանում: 1792թ.-ից մշտապես բնակվել է Վիեննայում: 27 տարեկանում Բեթհովենը կորցրել է լսողությունը: Չնայած ծանր հիվանդությանը, որը սահմանափակել էր նրա համերգային ելույթները, կոմպոզիտորն ստեղծել է կատարյալ և ոգեշունչ գործեր՝ հարազատ մնալով «պայքարի միջոցով դեպի հաղթանակ» իր նշանաբանին: Ոգեշնչվելով ֆրանսիական հեղափոխության գաղափարներով՝ նա գրել է հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան», որը նախապես նվիրել էր Նապոլեոնին: Սակայն լսելով վերջինիս կայսր հռչակվելու լուրը՝ պատռել է ընծայագիրը և սիմֆոնիան անվանել «Հերոսական»: 1802-12թթ.`   ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանում,  Բեթհովենը գրել է Երկրորդից Ութերորդ սիմֆոնիաները, դաշնամուրի 4-րդ և 5-րդ կոնցերտները, ջութակի կոնցերտը, 5 կվարտետ, «Կրեյցերյան սոնատը», «Ավրորա», «Ապասիոնատ» դաշնամուրային սոնատները, «Ֆիդելիո» օպերան և սիմֆոնիկ նախերգանքներ: 1813-17թթ.-ին՝ ստեղծագործական նոր վերելքի շրջանում, Բեթհովենը գրել է իր գլուխգործոցը՝ «Իններորդ սիմֆոնիան»՝ առաջին անգամ այդ ժանրում օգտագործելով խմբերգը որպես վերջամաս: Սիմֆոնիան ամբողջացնում է ազատության և երջանկության համար մղվող պայքարի հերոսականությունը: Առավել ճանաչված են նրա «Պաթետիկական սոնատը» ու «Լուսնի սոնատը»՝ լեցուն բուռն զգացմունքներով և պոռթկումներով: Բեթհովենի կամերային ստեղծագործությունները (դաշնամուրի 32 սոնատ, 10 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 16 լարային կվարտետ, 7 դաշնամուրային տրիո) աչքի են ընկնում գեղարվեստական մտահղացումների բազմազանությամբ: Նա ստեղծել է նաև գործիքային բազմաթիվ մանրանվագներ, երգեր և մշակել տարբեր ազգերի ժողովրդական երգեր: Հայ մտավորականությունը Բեթհովենի գործերին ծանոթացել է 1840-ական թվականներից: 1888թ. Թիֆլիսում լույս է տեսել Վասիլ Կորգանովի (Ղորղանյան)`   կոմպոզիտորի կյանքին և տեղծագործություններին նվիրված գրքույկը: 1911-12թթ. Ռուսաստանում Կոստանդին Սարաջևի ղեկավարությամբ առաջին անգամ կատարվել են Բեթհովենի 9 սիմֆոնիաները, իսկ 1927թ. Հայաստանում առաջին անգամ հնչել է նրա Երրորդ սիմֆոնիան Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ: Մահացել է 1827թ. մարտի 26-ին Վիեննայում: Նրա թաղումը վերածվել է մեծ ցույցի, որին մասնակցել է շուրջ 20հզ. մարդ: Բոննում գործում է երաժշտի տուն-թանգարանը:

7․Կլոդ Դեբյուսի

Image result for Կլոդ Դեբյուսի

1872-1884թթ. սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1884-86թթ. ապրել է Հռոմում, որտեղ «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի: Վերադառնալով Փարիզ՝ Դեբյուսին մտերմացել է սիմվոլիստ բանաստեղծների և իմպրեսիոնիստ նկարիչների հետ: Որպես դաշնակահար և դիրիժոր 1913թ. իր ստեղծագործություններով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում:  Դեբյուսին նաև երաժշտական քննադատ էր: Նա թարմացրել է երաժշտական արտահայտչամիջոցները, հարստացրել երաժշտության (հատկապես՝ նվագախմբային) երանգապնակը: Նրա վրա զգալիորեն ազդել են ֆրանսիական և արևելյան ժողովուրդների արվեստները, Մոդեստ Մուսորգսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը:  Դեբյուսիի լավագույն գործերից են «Պելեաս և Մելիզանդա» օպերան, «Խաղեր», «Խաղալիքներով արկղը» բալետները, «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը, «Իբերիա» սիմֆոնիկ սյուիտը, դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ, գործիքային անսամբլներ, ավելի քան 50 երգ ու ռոմանս:

8․Ջորջ Գերշվին

Image result for Ջորջ Գերշվին

Ծնվել է Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։ Գերշվինը`   որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։ Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի`   դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։

9․Սերգեյ Պրոկոֆև

Image result for Սերգեյ Պրոկոֆև

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Պրոկոֆևը ծնվել է 1891թ.-ի ապրիլի 23-ին Սոնցովկա գյուղում: Սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: Նրա պատանեկան ստեղծագործությունները՝ «Ալա և Լոլի» բալետը, «Խաղամոլը» օպերան, «Դասական» սիմֆոնիան, դրսևորեցին Պրոկոֆևի ինքնատիպ տաղանդը, մտքի խիզախությունն ու թարմությունը: Պրոկոֆևի երաժշտությունն աչքի էր ընկնում հոգեկան առողջությամբ, անսահման կենսասիրությամբ, ակտիվությամբ և դինամիզմով: Նրա «Ռոմեո և Ջուլետ», «Մոխրոտը», «Ասք քարե ծաղկի մասին» բալետները մի ամբողջ դարաշրջան կազմեցին խորհրդային բալետային արվեստի զարգացման մեջ: Մահացել է 1953թ.-ի մարտի 5-ին Մոսկվայում: 

10․Վիրջիլ Թոմսոն

Երաժշտությամբ սկսել է զբաղվել իր հարազատ քաղաքում, ապա ուսումը շարունակել է Հորվարդի համալսարանում, հետո Փարիզում: Փարիզում մտերմացել է Գերտրուդ Սթայնի հետ, որի լիբրետոյի վրա հետագայում երկու օպերա է գրել՝ «Չորս սրբեր երեք գործողությունում» և «Մեր ընդհանուր մայրը»:1939 թվականին հրապարակել է «Երաժշտության կառավարությունը» գիրքը, որը նրան զգալի ճանաչում է բերել: Թոմսոնը երաժշտություն է գրել թատերական ներկայացումների և ֆիլմերի, այդ թվում՝ «Լուիզիանական պատմություն» ֆիլմի համար, որի համար էլ արժանացել է Պուլիտցերական մրցանակի:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ