• flat Դժգոհել

Առաջին մատանին

Առաջին մատանին

Ամուսնության մատանի առաջին անգամ գործածել են հին եգիպտացիները: Նրանք ամուսնության մատանին դնում էին ձախ ձեռքի մատնեմատին, որևհետև հավատում էին, թե ձախ ձեռքի մատնեմատի երակներից մեկը ուղղակի կապված է սրտի հետ:

Իսկ հին հռոմեացիներն ու հույները դեղ խմելուց առաջ իրենց մատանիներով խառնում էին հեղուկը` հավատացած լինելով, որ եթե դեղը վնասակար նյութեր է պարունակում, ապա մատնեմատը այդ վտանգը անմիջապես զգացնել կտա սրտին:

 

Նյութի աղբյուր՝ Հետաքրքիր, իմաստալի աշխարհ, կազմող՝ Հայրապետ Կնյազյան, Երևան, 1976:

Մեկնաբանություն


Նմանատիպ