• flat Դժգոհել

Հակիմին հրաժեշտ տվեց Դորտմունդի «Բորուսսիային». Հուսով եմ, որ մեր ճանապարհները նորից կհատվեն. Ես չեմ սխալվել երկու տարի առաջ

Հակիմին հրաժեշտ տվեց Դորտմունդի «Բորուսսիային». Հուսով եմ, որ մեր ճանապարհները նորից կհատվեն. Ես չեմ սխալվել երկու տարի առաջ

Պաշտպան Աշրաֆ Հակիմին ակումբը լքելուց առաջ դիմել է «Բորուսիայի» երկրպագուներին:

«Իմ կյանքի հրաշալի շրջանն ավարտվեց: Երկու տարի անց ես պատրաստ եմ լքել ակումբը, որն ինձ այդքան ուրախացրեց:

Ի սկզբանե ակումբն ու քաղաքը հիանալիորեն հոգ էին տանում իմ մասին և մեծ ուշադրությամբ էին վերաբերվում ինձ: Հիմա ես գիտեմ, որ ես ճիշտ էի երկու տարի առաջ, երբ ես ընտրեցի Դորտմունդը` որպես իմ տուն:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, մարզչական շտաբին և ակումբի աշխատակիցներին այն սիրո և վստահության համար, որ նրանք անընդհատ դրսևորել են: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հրաշալի երկրպագուներին, ովքեր մեզ աջակցեցին յուրաքանչյուր խաղում, անկախ ամեն ինչից: Ես երբեք չեմ մոռանա դեղին պատը, դա պարզապես անհավատալի է:

Վերջապես, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և ընկերներին, ովքեր միշտ աջակցել են ինձ:

Հուսով եմ, որ մի օր մեր ուղիները նորից կհատվեն:

Շուտով կտեսնվենք, Բորուսիա Դորտմունդ»: - գրել է Հակիմին:

Հայտնի է դարձել նաև, որ 21-ամյա պաշտպանը ժամանել է Միլան՝ «Ինտերի» հետ պայմանագիր կնքելուց առաջ բուժզննում անցնելու համար:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ