• flat Դժգոհել

ԱԺ-ն ընդունեց լիազորոթյուններն ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց լիազորոթյուններն ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայն: 

Մեկնաբանություն


Նմանատիպ