• flat Դժգոհել

«Բավարիան» հայտարարեց նոր տրանսֆերի մասին

«Բավարիան» հայտարարեց նոր տրանսֆերի մասին

«Շալկեի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը պաշտոնապես տեղափոխվեց «Բավարիա»:

23-ամյա ֆուտբոլիստն անցել է բուժզննում և պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ մինչև 2025թ. ամառ:

Հունվարին «Բավարիան» համաձայնության եկավ Նուբելի հետ` ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխման հարցի շուրջ` «Շալկեի» հետ համաձայնագրի ավարտից հետո:

«Առաջին տպավորությունները շատ լավն են: Ես ուզում էի հաջորդ քայլը կատարել: Իմ նպատակն է կայուն զարգացում ունենալ և բազում հաջողությունների հասնել «Բավարիայի» հետ»,- ասել է դարպասապահը:

Մեկնաբանություն


Նմանատիպ