• flat Դժգոհել

«Բորուսիան» պատրաստ է բարձրացնել Սանչոյի աշխատավարձը

«Բորուսիան» պատրաստ է բարձրացնել Սանչոյի աշխատավարձը

«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդդոն Սանչոյի ապագան մնում է անորոշ:

Ըստ Sport Bild-ի, «Բորուսիայի» ղեկավարությունն անցած շաբաթ զրուցել է «Սանչոյի» հետ և պատրաստակամություն է հայտնել բարձրացնել նրա աշխատավարձը տարեկան 6-ից 10 միլիոն եվրոյի չափով՝ նրան ակումբում պահելու համար: Սակայն Sky Sport-ի համաձայն, աշխատավարձը որոշիչ չէ խաղացողի համար:

«Բորուսիան» ակնկալում է ստանալ մոտ 120 միլիոն եվրո Սանչոյի համար, եթե նա որոշի լքել ակումբը: Նշվում է, որ այս հարցում վերջնական որոշում չկա:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Չելսին» հետաքրքրություն են ցուցաբերում Սանչոյի նկատմամբ:

Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յակիմ Վատցկեն ասել էր. «Կորոնավիրուսի պատճառով զեղչ չի լինելու: «Բորուսիան» չի ցանկանում վաճառել Ջեյդոնին»:

Այս մրցաշրջանում Սանչոն Բունդեսլիգայում` «Բորուսիայի» կազմում անցկացրել է 31 խաղ, խփել 17 գոլ և կատարել 16 փոխանցում: 

Մեկնաբանություն


Նմանատիպ