• flat Դժգոհել

Յուրգեն Կլոպը չեմպիոնությունը պահպանելու մասին. Սա զվարճալի է. Երբ ես «Բորուսիայի» հետ նվաճեցի գավաթը, ոչ ոք մեզ չասաց, որ մենք պետք է նորից անենք դա

Յուրգեն Կլոպը չեմպիոնությունը պահպանելու մասին. Սա զվարճալի է. Երբ ես «Բորուսիայի» հետ նվաճեցի գավաթը, ոչ ոք մեզ չասաց, որ մենք պետք է նորից անենք դա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե արդյոք իր թիմն ի վիճակի է երկու անգամ անընդմեջ նվաճել Անգլիայի չեմպիոնությունը:

«Լսել եմ, որ մարդիկ ասում են, որ մենք կարող ենք պաշտպանել տիտղոսը, բայց սա ծիծաղելի է: Սա զուտ անգլիացու մտածելակերպ է:

Երբ մենք «Բորուսիայի» կազմում 2011թ. չեմպիոն դարձանք, ոչ ոք մեզ չասաց, որ պետք է նորից դա անենք:

Մարդիկ կարող են մեզնից ևս մեկ հաղթանակ ակնկալել առաջնությունում: Հնարավոր է, չգիտեմ, բայց երբ մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին, չեմ մտածում չեմպիոնությունը նվաճելու մասին:

Սա չի նշանակում, որ մենք դա չենք ուզում, սա նշանակում է որ մենք դեռ անելիքներ ունենք»,- ասել է Կլոպը:

Մեկնաբանություն


Նմանատիպ