• flat Դժգոհել

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում վճարել 100+ մլն գումար Սանչոյի համար. «Բորուսսիան» անդրդվելի է

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում վճարել 100+ մլն գումար Սանչոյի համար. «Բորուսսիան» անդրդվելի է

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում գերավճար վճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար:

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ 20-ամյա անգլիացու համար չպետք է վճարել ավելի քան 50 միլիոն ֆունտ։

Ինքը՝ Սանչոն, ցանկանում է վերադառնալ Անգլիա. նա 2017թ. հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» 8 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց, բայց «Բորուսիան» ֆուտբոլիստի համար պահանջում է ավելի քան 100 միլիոն:

Ըստ Sky sports-ի, մանչեսթերյան ակումբը կարող է հուսալ, որ գերմանացիները կիջեցնեն Սանչոյի տրանսֆերային գինը՝ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի հետևանքով առաջացած կորուստների պատճառով, որոնք մինչ այժմ կազմում են 41 միլիոն ֆունտ, բայց կարող են աճել նույնիսկ ավելին:

Այս մրցաշրջանում Սանչոն Բունդեսլիգայի 32 խաղերում խփել է 17 գոլ և 16 փոխանցում կատարել:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ