• flat Դժգոհել

Էրդողանը, Պուտինն ու Ռուհանին տեսակապի միջոցով կհանդիպեն

Էրդողանը, Պուտինն ու Ռուհանին տեսակապի միջոցով կհանդիպեն

Թուրքիայի նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռուհանին հուլիսի 1-ին հանդիպում կունենան տեսակապի միջոցով։Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նախագահների միջև Աստանայի ձևաչափով հերթական հանդիպումը պետք է անցկացվեր Թեհրանում, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով այն փոխարինվել է տեսակապով։ Հաղորդվում է, որ վիրտուալ գագաթնաժողի ժամանակ քննարկվելու են Սիրիայի վերջին զարգացումները և հակամարտության լուծման ուղղությամբ առաջիկայում արվելիք քայլերը։

Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ իրազեկելով, որ գագաթնաժողովը սկսելու է վաղը 14։00-ին, իսկ նախագահների ելույթները համացանցում բաց են լինելու լրատվամիջոցների համար։

Մեկնաբանություն


Նմանատիպ