• flat Դժգոհել

Վրաստանում վերջին երեք շաբաթում կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ

Վրաստանում վերջին երեք շաբաթում կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, վերջին երեք շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ: Այս մասին գրում է 1tv.ge կայքը։ 

«Ինչպես գիտեք, բեռնատարների վարորդները վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում վարակի հիմնական աղբյուրներից մեկն են: Մինչ օրս «Փի Սի Ար» թեստով կորոնավիրուս է հաստատվել  30 վարորդի մոտ:

«Ամեն օր թեստավորման է ենթարկվում մոտ 400 բեռնատարի վարորդ: Այստեղից վարակը հայտնաբերվել է 30-ի մոտ: Նրանք գտնվում են հիվանդանոցներում»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Մեկնաբանություն


Նմանատիպ