• flat Դժգոհել

Վասկեսը և Յովիչն արդեն վերադարձել են և մարզվել են ընդհանուր խմբի հետ

Վասկեսը և Յովիչն արդեն վերադարձել են և մարզվել են ընդհանուր խմբի հետ

Երեքշաբթի օրը Լուկա Յովիչը և Լուկաս Վասկեսը վերադարձան մարզումների «Ռեալի» հիմնական խմբի հետ՝ վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ:

Անցած ամիս Յովիչը Սերբիայում` ինքնամեկուսացման ընթացքում ստացել էր ոտքի վնասվածք (կոտրվածք): Իր հերթին Վասկեսը կոճի վնասվածք էր ստացել՝ նախքան Մադրիդը վերադառնալը` COVID-19 համաճարակի դադարից հետո:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում դուետը մարզվում էր անհատապես և հիմա միացել է հիմնական խմբին:

Մրցաշրջանի վերսկսումից հետո դուետը դեռ խաղադաշտ չի մտել, բայց «պետք է հասանելի լինի» հինգշաբթի օրը «Խետաֆեի» դեմ խաղին, հայտնում է Cadena COPE-ն:

Մեկնաբանություն


Նմանատիպ