• flat Դժգոհել

Արտագաղթ

Արտագաղթ

  Ամեն տարի մեծ թվով արտագաղթ է լինում և 2019 թվականը բացառություն չէր։ Արտագաղթը պայմանավորված է նրանով, որ շատերը Հայաստանում այդպես էլ չեն կարողանում գտնել աշխատանք, շատերը անգամ ավարտելվ համալսարանը իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն գտնում և որպեսզի բարձրագույն կրթություն ստանալուց հետո չաշխատեն վաճառող կամ վաճառողուհի որոշում են մեկնել արերկիր աշխատանք փնտրելու նպատակով։ Այն աշխատանքը, որը չկարողացան գտնել Հայաստանում արդյոք գտնում են Ռուսաստանի դաշնությունում, թե ոչ դա հարցի մյուս կողմն է։ Արտագաղթը նաև պայմանավորված է նրանով, որ այն տղաները ովքեր պետք է գնան բանակ ծառայելու մեկնում են արտերկիր ծառայությունից խուսափելու համար։ 

  Արտագաղթը իհարկե մեր երկրի համար դրական չէ թեկուզ նրանով, որ շատ լավ մասնագետներ հեռանալով սեփական հայրենիքից բարելավում և ծաղկեցնում են այլ երկրների տնտեսությունը։ Այսպես, բարձրագույն կրթությամբ աշխատանքային արտագաղթողների թիվն ընդամենը 15,4 տոկոս է կազմում։ 

  Մեծ խնդիր է նաև այն, որ հերիք չէ հեռանում են երկրից շատերը նաև փոխում են իրեն քաղաքացիությունը։ Անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել ավելի քան 25 հազար մեր արդեն նախկին քաղաքացիներ։ 

Մեկնաբանություն


Նմանատիպ