• flat Դժգոհել

Հինգ հայեր ,ովքեր փոխեցին աշխարհը

Հինգ հայեր ,ովքեր փոխեցին աշխարհը

Աշխարհի զարգացման գործընթացում բոլոր ազգերն իրենց ավանդն ունեն: Հայտնագործություններ, գիտական հետազոտություններ, արվեստի գլուխգործոցներ. այս առաջընթացը կա ու պարբերական բնույթ է կրում ամբողջ մարդկության շնորհիվ: Այս հարցում իր փոքրիկ մասնաբաժինն ունի նաև Հայաստանը: Պատմական հանգամանքների բերումով աշխարհահռչակ հայերը ոչ միայն ապրել ու ստեղծագործել են Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Սակայն միշտ ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցել են նաև հայրենիքի զարգացմանը: 

Հովհաննես Այվազովսկի

Թվարկումը թերևս սկսենք բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկով՝ Հովհաննես Այվազովսկիով (1817-1900), ով դեռ փոքր տարիքից ածուխով նկարում էր թաղամասի պատերին: Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրականի ընտանիքում ծնված Այվազովսկու տաղանդն աննկատ չմնաց, իսկ հայրը ամեն ինչ արեց որդուն բարձրագույն կրթություն տալու համար: 6000 ստեղծագործությունների կեսից ավելին ծովանկարներեն, որտեղ ծովը կենդանի է՝ ողողված արևով, հանդարտ, խիստ կամ ալեկոծված: Հմտորեն համադրել է արևի լույսը, լուսինը, ամպերը, կրակն ու մառախուղը ծովի հետ: Այժմ Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Կոմիտաս

Հաջորդիվ անգնահատելի է Կոմիտասի (Սողոմոնյան Սողոմոնյան — 1869-1936) ավանդը, ով կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար և մանկավարժ էր, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: Սակայն 1915-ը թվականը շրջադարձային է լինում երաժշտագետի կյանքում: Հայ շատ այլ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար, որից հետո էլ կորցնում է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջ չի ապաքինվում:

Ալեքսանդր Թամանյան

Հայերի 12-րդ մայրքաղաքի նախագծումը վստահվել է Ալեքսանդր Թամանյանին (1878-1936), ով սկսել է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծումը 1923 թ. և շարունակել մինչև կյանքի վերջ: Երևանը նրա ճարտարապետական հանճարի մեծագույն դրսևորումն է: Նա պատմական կամուրջ է գցել հայ ժողովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև, վերակենդանացրել հայկական զարդաքանդակի արվեստը՝ նրան հաղորդելով նոր բովանդակություն: Ե՛վ կենդանության օրոք, և՛ հետմահու պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով: Այսօր էլ նրա շունչը դեռ թարմ է քաղաքում, իսկ մեծ ճարտարապետի արձանը բոլորին դիմավորում է Կասկադ համալիրի առջևում:

Սերգեյ Փարաջանով

Անմասն չէ նաև կինոն: Սերգեյ Փարաջանովը (1924-1990) 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկն էր, ում բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթի ակունքների հանդեպ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը:  Փարաջանովի Նռան գույնը (1969) կինոնկարը հաստատել է նրա արվեստի յուրօրինակությունը և արժանացել մեծ համբավի: Նրա գեղանկարչական գործերը ցուցադրվել են Թբիլիսիում, Երևանում, Փարիզում, իսկ կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում:

Անդրե Աղասի

Մեկնաբանություն


Նմանատիպ