• flat Դժգոհել

Աշխարհի հայտնի ճարտարապետները

Աշխարհի հայտնի ճարտարապետները

1․ Ալեքսանդր Գուստավ ԷյֆելКартинки по запросу Ալեքսանդր Գուստավ Էյֆել

1858 թվականին նա ղեկավարել է Բորդոյի երկաթուղային կամուրջի շինարարությունը՝ օգտագործելով մետաղական կոնստուկցիաներ և կիրառելով հիմքերի օդաճնշական տեղադրման իր հորինած նոր մեթոդը։ Նույն տարում նա դարձել է գործատուի գործընկերը, իսկ երկու տարի անց հիմնադրել մետաղական կոնստրուկցիաների սեփական գործարանը Փարիզի մոտ գտնվող Լեվալուա-Պերեում։ 1870‑1873 թվականներին Էյֆելը կառուցել է ճարտարապետական կառույցներ Եգիպտոսում և Չիլիում, Հունգարիայում և Պորտուգալիայում, ինչպես նաև մասնակցել է Պետերբուրգի Երրորդության կամուրջի կառուցման մրցույթին։ 1875 թվականին ճարտարապետ Լուի Շարլ Բուալոյի հետ համատեղ նա վերակառուցել է Փարիզի «Օ բոն մարշե» խանութը։ Ապակե գնբեթներով ծածկված նրա անցումները դարձել են հիացմունքի առարկա ամբողջ աշխարհում։ 1876 թվականին Էյֆելը նախագծել է ամերիկյան Ազատության արձանի պողպատե շրջանակը։ 1877 թվականին ճարտարապետի նախագծով կառուցվել է Պորտուի Դորու գետի (Պորտուգալիա) վրայով անցնող կամուրջը՝ 162‑մետրանոց կամարով։ Էյֆելն ընդհանուր առմամբ կառուցել է ավելի քան 200 կառույց՝ կամուրջներ, կայարաններ, բանկեր, դպրոցներ, եկեղեցիներ։ Ինժեների գլխավոր գաղափարը եղել է վանդակավոր կոնստրուկցիաների ստեղծումը, որոնք նա համարում էր ավելի ամուր և տնտեսող, քան ծանրակշիռները։ Համաշխարհային ճանաչում Էյֆելին բերել է Էյֆելյան աշտարակը՝ կառուցված համաշխարհային ցուցահանդեսի համար 1889 թվականին Փարիզում։ Աշտարակի ընդհանուր երկարությունը 312 մետր է, քաշը՝9,7 հազար տոննա։ Էյֆելը մահացել է 1923 թվականի դեկտեմբերի 27-ին:

2․ Ալեքսանդր Թամանյան

Картинки по запросу Ալեքսանդր Թամանյան

Նրա նախագծով 1907-1913թթ. կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո): 1914թ. Թամանյանն ընտրվել է որպես Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917թ.`   ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919թ. տեղափոխվել է Երևան, իսկ 1921թ.՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ. հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին: 1934թ. ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ`   Ազգային) գրադարանի շենքերը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով: Թատրոնի շենքը երկդահլիճ է`   մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման`   դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ: 2001թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով: Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով: Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը՝ Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները: Նրա ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտարապետության մի դպրոց, որն իրավամբ կոչվում է թամանյանական: Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում: 

3․Անտոնիո Գաուդի

Картинки по запросу Անտոնիո Գաուդի

Նրա նախագծած գործերի մեծամասնությունը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում: Եղել է Սագրադա Ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Էլ Կապրիչոյի, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը: Անտոնիո Գաուդին ծնվել է Կատալոնիայում՝ Տառագոնայի մոտակայքում գտնվող Ռեուս քաղաքում: Նա ընտանիքի ամենափոքր զավակն էր: Հենց հոր արհեստանոցում էլ Գաուդիի մոտ առաջին անգամ առաջացել է տարածության զգացումը: 19-րդ դարի 70-ականներին Գաուդին տեղափոխվում է Բարսելոնա, որտեղ ընդունվում է Ճարտարապետության դպրոց, որն էլ ավարտում է 1878թ.: Անտոնիո Գաուդին մահացել է 1926թ.-ի հունիսի 10-ին և երկու օր անց թաղվել իր նախագծած և դեռևս ավարտին չհասցված տաճարի նկուղում:

4․Երվանդ Քոչար

Картинки по запросу Երվանդ Քոչար

Երվանդ Քոչարը ծնվել է 1899թ. հունիսի 15-ին Թիֆլիսում: Քոչարը 1918թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918թթ. սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918թ.-ին՝ Մոսկովյան Ազատ գեղարվեստական արվեստների վերջին կուրսում։ 1919թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921թ. դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։ 1919-1922թթ. են ձևավորվել և դրսևորվել նրա արտիստական խառնվածքի հիմնական գծերն ու նախասիրությունները՝ ռացիոնալիզմ, ուժեղ, զգայական ձգտում դեպի պլաստիկ ծավալային ձևը, սիմվոլիկ մտածելակերպ, որոնք բնորոշ են մնացել նրա ողջ ստեղծագործությանը։ 1922թ. Քոչարը մեկնել է արտասահման, եղել Կ.Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի։ Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական-ձևական հնարների համադրումը։ 1936թ. վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։ Պահպանելով նորարարական որոշ ձևամիջոցներ՝ առաջնակարգ նշանակություն է տվել բովանդակությանը, պատկերվողի կոնկրետ անհատական նկարագրի ու ներաշխարհի բացահայտմանը։ 1944-1945թթ. նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։ 1948թ. մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ Քոչարի արվեստն իր մեջ ամփոփում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։ Երվանդ Քոչարի հայտնի արտահայտություններից են՝ «Ավելի լավ է շտապել, քան ուշանալ», «Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը», «Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»:

5․Թորոս Թորամանյան

Картинки по запросу Թորոս Թորամանյան

1904թ.-ի գարնանը Թորամանյանն սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել է Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, կատարել չափագրման աշխատանքներ: 1905թ. ավարտել է տաճարի վերակազմության նախագիծը, որը հաստատվել է 1906թ. Անիում Նիկողայոս Մառի  արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ. Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մանրակերտի նույնանման հորինվածքով: Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» (1905թ.) հոդվածով սկզբնավորվել է հայկական ճարտարապետության գիտական գրականությունը: Թորամանյանն ուսումնասիրել ու չափագրել է նաև Հոռոմոսի համալիրը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը, Շիրակ և Արագածոտն գավառների հուշարձանները: 1904-1912թթ. Անիում պարբերաբար մասնակցել է Նիկողայոս Մառի գիտարշավախմբի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել վերակազմության նախագծեր: Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (ռուսերեն`   1909թ., հայերեն`   1910թ.), «Տեկորի տաճարը» (առանձին գրքով`   1911թ.), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911թ.), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911թ.), «Անի քաղա՞ք, թե ամրոց» (1912թ.) և այլ ուսումնասիրությունները վկայում են հայկական ինքնուրույն ճարտարապետության զարգացման բարձր մակարդակի մասին: Շնորհիվ այդ ուսումնասիրությունների բազմաթիվ  օտար գիտնականներ վերանայել են իրենց թյուր տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ: 1913թ. Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է գլխավոր մրցանակի: Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918թ. հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը՝ որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի`   հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր: Թորամանյանի աշխատությունների հիմնական մասը 2 հատորով լույս է տեսել գիտնականի մահից հետո՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով (1942-1948թթ.): Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել նրա ինքնատիպությունը, ամբողջականությունը և ոճական ինքնուրույնությունը: Նրա աշխատություններն սկզբնաղբյուր են ուսումնասիրողների համար:

6․Միքելանջելո

Картинки по запросу Միքելանջելո

Միքելանջելոն 17 տարեկանում մարմարից կերտել է «Կենտավրոսների կռիվը» քանդակը, որում արտացոլված են մարտնչող ֆիգուրների դրամատիզմը, մարդկային ուժն ու գեղեցկությունը: 1498-1501 թթ. ստեղծած «Պիետտա» («Ողբ առ Քրիստոս») քանդակով Միքելանջելոն մեծ համբավի է արժանացել: Այդ գործի հիմնական թեման մայրական վիշտն է: Տիրամայրը, անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական շարժումն ուղղված է Աստծուն: 1501-1504թթ. Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը (բարձրությունը`   5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին: Նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ: 1505 թ. Հուլիոս II պապը Միքելանջելոյին հրավիրել է Հռոմ և պատվիրել իր դամբարանի կառուցումը, որի շինարարությունը քանդակագործն ավարտել է 1545 թ.: Դամբարանի համար Միքելանջելոն ստեղծել է Մովսես մարգարեի և 2 պատանի գերյալների արձանները. մեկը ձգտում է ազատվել կապանքներից, իսկ մյուսը մահամերձ է: Մովսեսը պատկերված է կամքի հզոր ուժով ու խառնվածքով: Միքելանջելոն նաև հանճարեղ գեղանկարիչ է: Նա իր բոլոր մոնումենտալ գործերն ստեղծել է առանց օգնականների: Նրան են պատվիրել որմնանկարել նաև Վատիկանի Սիքստինյան կապելլայի (կաթոլիկ և անգլիկան ճարտարապետության փոքր կառույց կամ առանձնացված սենյակ ընդհանուր կառույցում) ավելի քան 600 մ/2 մակերեսով վիթխարի առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած՝ նկարիչը պատկերներ է ստեղծել աշխարհի արարչագործության մասին: Որմնանկարի ամենավառ կերպարներից է առասպելական առաջին մարդը: Միքելանջելոն այդ որմնանկարի վրա աշխատել է 1508-1512թթ.: Տարիներ անց՝ 1536-1541թթ., Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծել է նաև «Ահեղ դատաստան» որմնանկարը: Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, սակայն Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, հավատը բարու նկատմամբ: Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ Սբ. Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով: Միքելանջելոն հայտնի է նաև որպես ճարտարապետ: Նրա գործերին բնորոշ է պլաստիկ արտահայտչականությունը: 1546թ.-ից մինչև կյանքի վերջը  (1564թ. փետրվարի 18) նրա հիմնական աշխատանքը Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցումն էր (2 շինություններն էլ ավարտվել են Միքելանջելոյի մահից հետո): Միքելանջելոյի կենդանության օրոք կառուցվել է Սբ. Պետրոսի տաճարի արևելյան մասը, իսկ գմբեթը, որ բացառիկ գործ է, նրա մահից հետո տեղադրել է Ջակոմո դելլա Պորտան: Ծերության տարիներին Միքելանջելոն գրել է բանաստեղծություններ՝ հիմնականում մադրիգալներ ու սոնետներ, որոնք տպագրվել են մահից հետո՝ 1623 թ.:

7․Նիկողայոս Պալյան

Картинки по запросу Նիկողայոս Պալյան

Հիմնվելով բյուզանդական ճարտարապետության ավանդույթների և Միմար (ճարտարապետ) Սինանի կառուցողական նորությունների վրա, ինչպես նաև օգտագործելով հայկական ազգային ճարտարապետության տարրերը՝ Պալյանները դրեցին դեպի արևմտականացում ձգտող օսմանյան արդի ճարտարապետության հիմքը: Նիկողոս Պալյանը (1826-1858թթ.) Կարապետ Պալյանի որդին է: 1845թ. ավարտել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության բաժինը: Կոստանդնուպոլսում սուլթանի պատվերով Չրաղանի հին պալատում հոր հետ կառուցել է գեղակերտ գրադարանը: Նշանակվել է պալատական ճարտարապետ: Ն.Պալյանը սեփական միջոցներով հիմնել է մասնավոր արվեստանոց, կրթել մի շարք հայ որմնանկարիչների, քանդակագործների, քարգործ վարպետների, բազմաթիվ բարեփոխումներ է արել թուրքական շինարվեստում: Նշանավոր կառույցներից են նաև Դոլմաբահչեի պալատի թագադրության սրահը, պալատական թատրոնը, արքայական դռները և Դիվանխանեն (1844-54թթ.), Սկյուտարի Գոշուելուի Աթիլե սուլթանի պալատը (1853թ.), Օրթագյուղի (թաղամաս Կոստանդնուպոլսում, 1853-55թթ.), Չրաղանի և Դոլմաբահչեի (1852-54թթ.) մզկիթները, նախագծել է Չրաղանի նոր պալատը (1857թ.) և այլն:

8․Ռաֆայել Սանտի

1500թ. նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը: Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելն ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»: 1504թ. մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես՝ Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն: Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները: Վատիկանի պալատում աշխատելու համար Ռաֆայելը 1508թ.-ին Հուլիոս 2-րդ պապից Հռոմ տեղափոխվելու հրավեր է ստացել: Հռոմում արվեստագետն անմիջականորեն ծանոթացել է անտիկ շրջանի հուշարձաններին, մասնակցել պեղումների: Այստեղ Ռաֆայելն ստեղծել է իր ամենանշանավոր գործերը՝ Վատիկանի պալատի հանդիսավոր դահլիճների «կայարան»-ների որմնանկարները: Այդ որմնանկարների բովանդակությունն ավելի տարօրինակ է, քան դրանց պաշտոնական ծրագիրը (կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի փառաբանումը): Դրանցում գովերգվում է մարդու ազատության ու երկրային երջանկության իդեալը, նրա հոգևոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի զարգացումը: Բացառիկ նշանակություն է ունեցել Ռաֆայել-ճարտարապետի գործունեությունը`   որպես Բրամանտեի և Պալլադոյի ստեղծագործությունները կապող օղակ: Բրամանտեյի մահից հետո Ռաֆայելը դարձել է Սբ. Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը: Չնայած Ռաֆայելն իր աշակերտների մեջ արժանի հետևորդներ չի ունեցել՝ բայց և այնպես նրա արվեստը երկար ժամանակ անառարկելի հեղինակություն է վայելել: Նրա ժառանգության վրա հենվել են նաև ակադեմիզմի պաշտպանները՝ Ռաֆայելի աշխատանքներում տեսնելով իդեալականացնող արվեստի բարձրագույն օրինակ: Այդ պատճառով էլ ակադեմիզի հակառակորդները հաճախ հանդես են եկել Ռաֆայելի դեմ՝ թերագնահատելով նրա ստեղծագործության ճշմարիտ, խորապես ռեալիստական հիմունքները: Ռաֆայել Սանտիի գործերից են «Տիրամայրը կանաչների մեջ» (գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», «Գեղեցիկ այգեպանուհին» (1507., Լուվր, Փարիզ), «Ասպետի երազը» (Ազգային պատկերասահ, Լոնդոն), «Մադոննա Կոնեստաբիլե» (Էրմիտաժ, Լենինգրադ), «Հուլիոս 2-րդ» (մոտ 1511, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), «Մարիամի նշանադրությունը» (1504, Բրերա պատկերասրահ, Միլան) և էլի շատ ու շատ գործեր:

9․Օսիպ Բովե 

Картинки по запросу Օսիպ Բովե

Վինչենցոյի բոլոր որդիները ճարտարապետներ դարձան, բայց բոլորից առավել հայտնի էր Օսիպը: Սովորել է ռուսական ճարտարապետական դպրոցում: Ավարտելուց անմիջապես հետո սկսել է աշխատել որպես Մ. Ֆ. Կազակովի օգնական: 1812 թվականի պատերազմից հետո սկսել է վերականգնել հրդեհված Մոսկվան: Օսիպ Բովեն մահացել է 1834 թվականի հունիսի 28-ին Մոսկվայում:

Մեկնաբանություն


Նմանատիպ