• flat Դժգոհել

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը. Արման Աբովյան

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը. Արման Աբովյան

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նա մասնավորապես գրել է.

«Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Հիշեցնեմ ձեզ, որ ըստ իշխանության տեսակետի՝ կորոնավիրուսի տարածման և հետևաբար հիվանդների աննախադեպ աճի և մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային «հպարտ քաղաքացին»: Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։

Եվ ահա` տեղեկացնեմ Ձեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ, որը կտրուկ ավելացնում է տույժ-տուգանքները դիմակ չկրելու համար։

1-    Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,

2-    2-Փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:

3-    3- Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:

4-    Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ` 30-ի փոխարեն դառնալով 15 օր:

5-    Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն՝ գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:

Էլ չեմ մեկնաբանելու...եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

ՀԳ

Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են «վերևներում»»։ 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ