• flat Դժգոհել

Պարը յուրաքանչյուր պարողի հուզական ներաշխարհի արտացոլումն է, դա է հենց պարի բանաձևը․Իռեն ՈՒլիխանովա

Պարը յուրաքանչյուր պարողի հուզական ներաշխարհի արտացոլումն է, դա է հենց պարի բանաձևը․Իռեն ՈՒլիխանովա

Պարը, շարունակում է մնալ արվեստի ամենագեղեցիկ եւ շատերի համար «անհասանելի» տեսակներից մեկը: Պարուհի Իռեն ՈՒլխանովան այն  եզակիներից է, ում հաջողվել է որպես մասնագիտություն ընտրել  պարի ուղին` չնայած բազմաթիվ խոչնդոտներին: Իռեն ՈՒլիխանովան  դրա հետ մեկտեղ՝  հասցնում է կենցաղային բոլոր գործերը: Նա խիստ մայր է, բայց նաև լավ ընկեր ու խորհրդատու է որդու համար:
Newinfo.am-ը  զրուցել է մենապարուհի Իռեն Ուլիխանովայի հետ։
-Նախ` կասե՞ք, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ:
Այժմ ես ունեմ պարի ստուդիաներ, IrenDanceStudio անունով, 2 քաղաքում ՝ Գլենդել  և Նորթ Հոլիվուդ և շուտով կբացվի 3րդ մասնաճյուղը մեկ այլ քաղաքում… Դեռ Հայաստանում տարիներ շարունակ զբաղվում էի և զբաղվում եմ նաև հարսանեկան պարերի բեմադրությամբ, իսկ այստեղ բացի պարեր բեմադրելուց նաև՝ հարսանիքների կազմակերպմամբ… Գործում  եմ  նաև մանկական սրճարանում , որպես շոու ծրագրի կազմակերպիչ և ղեկավար… Ունեմ նաև հեռուստատեսային հաղորդաշար պարի մասին, որը շուտով եթեր կհեռարձակվի , ինչպես Նաև հանդիսանում եմ 32 comedy show-ի պրոդյուսեր…

-Ասում են՝ սպորտսմենները, պարողները պետք է մանկուց սկսեն զբաղվել իրենց գործով: Եթե չեմ սխալվում, դուք պարել սկսել եք 15 տարեկանից: Դժվար չէ՞ր:
Այո՛, սկսել եմ պարել 15 տարեկանից… Այդ տարիքում հիվանդագին ուզում էի պարի դասերի հաճախել և լինելով մանկուց շատ ճարպիկ և ճկուն, որին ավելացավ աշխատասիրությունն ու մեծ ձգտումը հենց այս բնագավառում ինձ դրսևորելու ցանկությունը՝ բարդություն չունեցա:-Շատ պարուհիներ ընդգծում են, որ իրենց ողջ հույզերը վերարտադրում են շարժումների լեզվով՝ պարով, հետաքրքիր է՝ Ձեր դեպքում  եւս գործո՞ւմ  է այս միտումը, թե հույզերն արտահայտելու  այլ  տարբերակներ ունեք:
Պարը յուրաքանչյուր պարողի հուզական ներաշխարհի արտացոլումն է, դա է հենց պարի բանաձևը։

-Իռեն, դուք նաեւ դասավանդում  եք, լավ մասնագետներ դառնալու համար ի՞նչ եք առաջին հերթին սովորեցնում սաներին, բնականաբար բացի պարից:
 Բազմաթիվ երեխաներ են պարի հաճախում, կան շատ պրոֆեսիոնալ պարողներ, բայց ոչ բոլորին է հաջողվում հիշվել , սիրվել և ճանաչում ձեռք բերել։ Դասավանդելուց ամենակարևոր և առաջնային եմ համարում սերմանել սեր պարի հանդեպ, միայն սիրելով կարելի է ժամեր շարունակ պարապել ՝չնայելով ժամին, հոգնածությանը և քաղցած լինելուն։
- Ապրում  եք  ԱՄՆ-ում, ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք  հեռանալ Հայաստանից:
Հայաստանից չենք հեռացել , պարզապես ժամանակավոր բացակայում ենք…Աշխատանքային հրավերք ենք ստացել այստեղից, անհամեստություն չթվա, բայց Պարզվեց ,որ մեր կարիքը կա նաև ԱՄՆում։(Կատակում է պարուհին)- Վերջին անգամ ե՞րբ էիք եղել Հայաստանում: Վերջին այցի ժամանակ ինչպիսի՞ փոփոխություններ նկատեցիք առհասարակ հայաստանյան մշակութային կյանքում:
Ես և որդիս ենք եղել Հայաստանում այս տարի ամռանը՝ նույն ջերմ, հարազատ, տաք և «օրգանիկ» ամենասիրելի քաղաքն էր։ Իսկ մշակութային առումով Հայաստանը միշտ էլ հանդիսանում է Արվեստի կենտրոնը ամբողջ աշխարհի հայերի համար։
 -Բեմադրություններ անո՞ւմ եք: Պարե՞լ, թե՞ բեմադրություններ անել, ո՞րն եք նախընտրում:
Բեմադրությունը դա մեկ աշխարհ է, պարելը՝ մեկ այլ ուրիշ…  Երկուսն էլ տարբեր են և երկուսն էլ շատ սիրելի։-Կա՞ այնպիսի գործ, որում մշտապես ցանկացել եք հանդես գալ կամ Դուք բեմադրել, բայց դեռ հնարավոր չի եղել, ի՞նչն է խոչընդոտը: 
Քանի որ ես բազմաժանր պարուհի եմ, միշտ ցանկացել եմ  պարել մի պարային ներկայացման մեջ, որտեղ բազմաժանր պարով հանդես կգամ… Գուցե մի օր էլ հենց այդպիսի ներկայացում կբեմադրեմ։-Որքան էլ Ձեր եւ Ձեր ամուսնու բնագավառները շատ տարբեր չեն, բայց, միեւնույն է, արվեստագետ կանանց համար հայ տղամարդու կողքին դժվար է:  Այդպես են ասում: Այս տեսանկյունից ընտանիքում երբեւէ խնդիրներ չե՞ն առաջանում:
Յուրաքանչյուր հարաբերության մեջ սիրելուց զատ ամենակարևորն են նաև հարգանքը և դիմացինի ազատությունը չսահմանափակելը… Մարդիկ պետք է ընդունեն միմյանց այնպիսին ինչպիսին նրանք կան՝ իրենց բնավորությամբ, մասնագիտությամբ, արտաքին տեսքով… Այդ առումով երբեք խնդիր չի առաջացել։
-Որպես գեղեցիկ, արտիստիկ կին, երբեւէ առաջարկ չե՞ք ունեցել նկարահանվել ֆիլմերում կամ սերիալներում:
Առաջարկներ պարբերաբար ստանում եմ նկարահանվելու սերիալներում ,բայց ես սպասում եմ Հոլիվուդից կամ գոնե Բոլիվուդից հրավիրեն։(Կատակում է պարուհին)
-Ծնողները սիրում են երեխաների փոխարեն որոշել ապագա մասնագիտությունը: Դուք ի՞նչ մասնագիտություն կնախընտրեիք ձեր որդու համար:
Որդուս մասնագիտության հարցում կցանկանամ միայն մի բան՝ ինչ մասնագիտություն էլ որ ընտրի, լինի այդ բմագավառում լավագույնը։
-Դպրոցում արտասվե՞լ եք գնահատականի համար։
Չեմ հիշում, բայց չեմ բացառում… հաստատ լաց եղած կլինեմ։
-Խենթ քայլեր, որ արել են ձեզ համար:
Շատ են եղել, բայց կնշեմ այն, որի մեջ եղել է արվեստ՝ մեկ ամբողջ գիրք է գրվել բանաստեղծություններ ինձ նվիրված, ցավոք չհասցրեց տպագրել այդ գիրքը, մնաց հաստ տետրի մեջ գրված
-Օծանելիք, զարդեր...ձեր թուլությունը:
Օծանելիք, արևային ակնոցներ և կոշիկներ
-Սիրելի ուտեստ։
Սուշի
-Տղամարդու ձեր իդեալը։
Հայրս
-Խոհանոցում քանի ժամ եք անցկացնում, ինչ եք լավ պատրաստում եւ ինչ չեք կարողանում պատրաստել։
Պատրաստել կարող եմ գրեթե ամեն ինչ, բայց բոլոր հարազատ ու ընկերները առանձնացնում են իմ պատրաստած «Տոլման» «Բորշը» «Հարիսան» և «Քարաճիքը»

-Ֆիլմի ո՞ր հերոսուհին եք դուք։ Դեր, որ երբեք չէիք խաղա։
Audrey Hepburn-ի յուրաքանչյուր դեր կխաղայի, չեմ խաղա երբեք բաց տեսարաններով դեր

-Ձեր երջանկությունը։
Լինել շրջապատված՝ ամենասիրելի մարդկանցով, ովքեր կլինեն քաջ առողջ, հավատարիմ և ոչ շահամոլ ընկերներով և վատ, չար և նախանձ մարդկացից հեռու։

Մեկնաբանություն


Նմանատիպ