• flat Դժգոհել

Կրեմլում անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հնչող փոխհրաձգություններով

Կրեմլում անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հնչող փոխհրաձգություններով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով և երկու երկրներին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու դադարեցնել կրակը:

«Մենք խորապես անհանգստացած ենք ` կապված հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների հետ:Մենք կոչ ենք անում հետևել`  հրադադարի ռեժիմի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների պահպանմանը ու կրակի դադարեցմանը»,ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում  հայ-  ադրբեջանական  սահմամին տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն նույնպես  դատապարտել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության կիրառումը և կողմերին հորդորել դադարեցնել ուժի գործադրումը:

Հայ -ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել էր իրավիճակը կիրակի, երբ Ադրբեջանը սահմանը խախտելու փորձ էր արել: Լարվածությունը շարունակվում է արդեն երեք օր:

Աղբյուրը`https://ria.ru/

Մեկնաբանություն


Նմանատիպ