• flat Դժգոհել

Խորհրդականների տարիքային շեմը 30-ից կիջեցվի 25-ի, ստաժը՝ 5-ի փոխարեն 3 տարի կսահմանվի

Խորհրդականների տարիքային շեմը 30-ից կիջեցվի 25-ի, ստաժը՝ 5-ի փոխարեն 3 տարի կսահմանվի

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ:

Մեկնաբանություն


Նմանատիպ