• flat Դժգոհել

Հայոց այբուբենի թվային նշանակությունը

Հայոց այբուբենի թվային նշանակությունը

Գրեթե բոլոր հայերը գիտեն, որ հայոց այբուբենը ստեղծվել է 405-406 թթ. Տարոնի Հացեկաց գյուղում ծնված, նախկին զինվորական, վարդապետ Մեսրոպ Մաշտոցի կողմից, սակայն, քչերը գիտեն, որ Մ. Մաշտոցը ստեղծել է ոչ թե 39, այլ 36 տառ` Ա-ից մինչև Ք, իսկ վերջին` Եվ, Օ, Ֆ տառերը ստեղծվել են հետագայում` 12-13-րդ դարերում: Էլ ավելի քչերը գիտեն, որ հայկական այբուբենն ունեցել է թվային նշանակություն, որը գործածվում է մինչև օրս, իսկ բացի Քրիստոնեական տոմարից, որն այսօր գործածվում է աշխարհի շատ երկրներում, գոյություն է ունեցել նաև բուն հայկական տոմար, որի հաշվարկը սկսվում է 552 թվականից: Միջնադարյան բոլոր վանքերն ու եկեղեցիները թվագրվել են հենց այդ` հայկական տոմարով (Օրինակ՝ Նորավանքի Բուրթելաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի կամարի վերնամասում պահպանված է «Թվ ՉՁԸ» արձանագրությունը, որը նշանակում է` «թվական հայոց 788», որը եկեղեցու օծման տարեթիվն է: Որպեսզի այն համապատասխանի քրիստոնեական տոմարին, պետք է այդ` 788 թվականին գումարենք ևս 551, քանի որ հայկական տոմարը սկսվում է 552 թվականից, իսկ 552 թվականը, որպես առաջին տարի, հաշվարկի մեջ է: Արդյունքում ստանում ենք 1339 թվականը, որն էլ եկեղեցու օծման քրիստոնեական տոմարի տարեթիվն է):

Իսկ ո՞րտեղից է գալիս հայկական տոմարը: Այն ընդունվել է 554 թվականի մարտի 29-ին Դվինի եկեղեցական ժողովի կողմից, որը հրավիրվել է Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից և որին մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ և ասորի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Աբդիշո եպիսկոպոսը: Դվինի եկեղեցական ժողովը շատ այլ հարցերի հետ միասին ընդունել է հայկական տոմարի ստեղծման մասին որոշումը, որն, ինչպես նշվել է, սկսվել է հաշվարկվել 552 թվականից: Իսկ հայոց այբուբենը, որն այդ ժամանակ դեռևս բաղկացած էր 36 տառից, ձեռք է բերել թվային նշանակություն: Ամեն տառ ունեցել է իր համարժեք թիվը, որը հայ հոգևորականությունը գործածում է մինչև օրս:

Հայոց 36 տառերն ու դրանց համարժեք թվային նշանակությունը ներկայացնում ենք ստորև բերված աղյուսակում.

 

Ա - 1

Բ - 2

Գ - 3

Դ - 4

Ե - 5

Զ - 6

Է - 7

Ը - 8

Թ - 9

Ժ- 10

Ի - 20

Լ - 30

Խ - 40

Ծ - 50

Կ - 60

Հ - 70

Ձ - 80

Ղ - 90

Ճ - 100

Մ - 200

Յ - 300

Ն - 400

Շ - 500

Ո - 600

Չ - 700

Պ - 800

Ջ - 900

Ռ - 1000

Ս - 2000

Վ - 3000

Տ - 4000

Ր - 5000

Ց - 6000

ՈՒ - 7000

Փ - 8000

Ք - 9000

Բացի այդ, հայկական այբուբենն ունի ևս մեկ հետաքրքիր իմաստ: Եթե հայկական այբուբենի բոլոր տառերը այբբենական կարգով շարենք եռանկյան ձևով` առաջին տողում գրելով մեկ, 2-րդ տողում` երկու, 3-րդում` երեք տառ և այդպես շարունակ, ապա ստացված եռանկյան երեք անկյուններում կլինեն Ա, Ս և Ք տառերը, որոնք ունեն Աստված, Սուրբ հոգի և Քրիստոս եռաստվածության անվանումների նշանակությունը: Համոզվելու համար դիտեք ինքներդ`

         Ա

        Բ Գ

      Դ Ե Զ

     Է Ը Թ Ժ

     Ի Լ Խ Ծ Կ

   Հ Ձ Ղ Ճ Մ Յ

  Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ

Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք

 

Մեկնաբանություն


Նմանատիպ