• flat Դժգոհել

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ Զու չորս զինծառայողների հիշատակը

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ Զու չորս զինծառայողների հիշատակը

Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի դեմ մարտերում զոհված չորս հերոսների հիշատակը:  Հիշեցնենք` հունիսի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց չորս զինծառայողների զոհվելու մասին: Հայ-ադրբեջանական  պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել  զինծառայողներ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը ինչպես նաև ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը:

Մեկնաբանություն


Նմանատիպ