• flat Դժգոհել

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները հոգնել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններից

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները հոգնել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններից

Չնայած այն հանգամանքին,թե ինչպես է  նախահարձակ Աբրբեջանը փորձում ողջ աշխարհին համոզել,որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան մասում ընթացող մարտական գործողությունների միակ մեղավորը իբր Հայաստանն է, այնուամենայնիվ , նախագահ Իլհամ Ալիևի  հայտարությունները,  ակնհայտորեն , բացահայտում են  Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և զավթիչ նկրտումները:

Դեռևս չորեքշաբթի, նախարարների հետ խորհրդակցության ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական ժողովրդին հոգնեցրել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման շուրջ ընթացող բանակցությունները.« Ադրբեջանցիները հոգնել են այդ անիմաստ բանակցություններից:Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի,և մեր կարծիքը այդ հարցով կտրականապես չի փոխվելու»,- հայտարարել է Ալիևը:

Մեկնաբանություն


Նմանատիպ