• flat Դժգոհել

Ալեքսանդր Մակեդոնացու 15 ասույթները

Ալեքսանդր Մակեդոնացու 15 ասույթները
  1. Աշխարհում չկա անհնարին ոչինչ այն մարդու համար, ով կատարում է փորձեր:
  2. Արքաներին վիճակված է կատարել բարի գործեր, սակայն, լսել չարամիտ խոսքեր:
  3. Գոյություն չունի ավելի ստրկամիտ բան, քան ճոխությունն ու լիությունը և ավելի արքայավայել բան, քան աշխատանքը:
  4. Եթե ես Ալեքսանդրը չլինեի, ապա կցանկանայի լինել Դիոգենեսը:
  5. Ես իմ մահից հետո կցանկանայի վերադառնալ, որպեսզի տեսնեի, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իմ արարքներին:
  6. Ես մահանում եմ շատ բժիշկների օգնությունից:
  7. Ես պատրաստ եմ մասնակցել օլիմպիական խաղերին, եթե իմ մրցակիցները լինեն թագավորներ:
  8. Ես պարտավոր եմ հորս, որ նա ինձ կյանք տվեց, և ուսուցիչներիս, որոնք ինձ սովորեցրին արժանավայել ապրել:
  9. Երկնքում չի կարող լինել երկու արև այնպես, ինչես երկրում` երկու տիրակալ:
  10. Ինչքան շատ բան է մարդ ունենում, այդքան ավելի ագահությամբ է ձգտում ունենալ այն, ինչ չունի:
  11. Հաղթանակը չեն գողանում, այն ձեռք են բերում:
  12. Ձեր ճակատագիրը կախված է այլ մարդկանց կառավարելու ունակությունից:
  13. Ոչխարների բանակը, որը կառավարում է առյուծը, ավելի ուժեղ է, քան առյուծների բանակը, որը կառավարում է ոչխարը:
  14. Ռազմիկները կախում ունեն փառքից, և հաճախ այն սուտը, որին հավատացել են, վերածվում է ճշմարտության:
  15. Տիեզերքում անհամար աշխարհներ կան, իսկ մենք դեռևս դրանցից ոչ մեկը չենք նվաճել:

Մեկնաբանություն


Նմանատիպ