• flat Դժգոհել

Ուկրաինական Լուցկ քաղաքում զինված մարդը պատանդ է վերցրել մարդատար ավտոբուսի ուղևորներին

Ուկրաինական Լուցկ քաղաքում զինված մարդը պատանդ է վերցրել մարդատար ավտոբուսի ուղևորներին

Հուլիսի 21-ին ուկրաինական Լուցկ քաղաքում Մաքսիմ Պլախոյ անունով ներկայացած անձը հայտնել է, որ պատանդ է վերցրել մարդատար ավտոբուսի ուղևորներին,մոտավորապես 10-20 մարդու: Նա հայտնել է, որ իր մոտ կա պայթուցիկ  նյութեր և զենք, իսկ քաղաքի մարդաշատ վայրերից մեկում  պայթուցիկ է տեղադրված:

Ըստ իրավապահների, նա որևէ հստակ պահանջ չի ներկայացրել, միայն ցանկացել է խոսել լրագրողների և իշխանության ներկայացուցիչների հետ, ավելի ուշ ` դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն`կոչ անելով դիտել «Երկրի բնակիչները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է կենդանիների շահագործման մասին:

Իրավապահների տվյալներով, ուղևորներին պատանդ վերցրած մարդը Ռուսաստանի բնակիչ Մաքսիմ Կրիվոշն է, ով երկու անգամ դատապարտված է եղել:Նրա հետ բանակցություններ են ընթանում: Նախագահ Զելենսկին հայտնել է, որ իրավիճակը  վերահսկողության տակ է:

Աղբյուրը`https://www.bbc.com/

 

Մեկնաբանություն


Նմանատիպ