• flat Դժգոհել

Հայաստանում 80 քաղաքացուց մեկը վարակված է Կորոնավիրուսով, իսկ աշխարհո՞ւմ

Հայաստանում 80 քաղաքացուց մեկը վարակված է Կորոնավիրուսով, իսկ աշխարհո՞ւմ

Ներկա՝ 2020 թ. հուլիսի 26-ի դրությամբ աշխարհում Կորոնավիրուսով ամենից շատ վարակվածների թվաքանակով առաջատար երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Մեծ Բրիտանիան, իսկ առաջին տասնյակը եզրափակում է Իրանը: 20 երկրներում Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն անցնում է 150.000-ի սահմանը: Չինաստանը, որտեղ գրանցվել էր աշխարհում Կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը, ներկայումս զբաղեցնում է 26-րդ տեղն աշխարհում: Հայաստանը ներկայումս 36.996 վարակման դեպքերով զբաղեցնում է 50-րդ տեղն աշխարհում: Մեր հարևան Ադրբեջանն այս առումով ունի 29.633 վարակված և գրավում է 56-րդ տեղը: Իսկ այժմ եկեք կատարենք մեկ այլ հաշվարկ. աշխարհում Կորոնավիրուսով ամենից շատ վարակված 46 երկրների, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության ընդհանուր թվաքանակը բաժանենք այդ երկրներում Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի վրա և տեսնենք, թե որ երկրում քանի մարդուց մեկն է վարակված Կորոնավիրուսով: Այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգներն 2015 թ. տվյալներով ունի 331.002.651 բնակիչ, որից այսօրվա՝ 2020 թ. հուլիսի 26-ի դրությամբ վարակվել է 4.178.730-ը: Եթե ԱՄՆ-ի 331.002.651 ընդհանուր բնակչության թվաքանակը բաժանենք Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի՝ 4.178.730-ի վրա, ապա կստացվի, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր 79 քաղաքացուց մեկը վարակվել է Կորոնավիրուսով: Նույն ձևով հաշվարկել ենք նաև Կորոնավիրուսով 40.000-ից ավելի վարակված ունեցող 46 երկրների, Հայաստանի և Ադրբեջանի տվյալները: Արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը:

  1. Կատարում՝ 25 քաղաքացուց վարակվել է 1-ը,
  2. Օմանում՝ 43-ից 1-ը,
  3. Չիլիում՝ 52-ից 1-ը,
  4. Պանամայում՝ 70-ից 1-ը,
  5. Քուվեյթում՝ 73-ից 1-ը,
  6. Պերույում՝ 78-ից 1-ը,
  7. Բրազիլիայում՝ 79-ից 1-ը,
  8. ԱՄՆ-ում՝ 79-ից 1-ը,
  9. Հայաստանում՝ 80-ից 1-ը,
  10. Արաբական միացյալ էմիրություններում՝ 93-ից 1-ը,
  11. Սինգապուրում՝ 111-ից 1-ը,
  12. Սաուդյան Արաբիայում՝ 125-ից 1-ը,
  13. Հարավաֆրիկյան հանրապետությունում՝ 127-ից 1-ը,
  14. Շվեդիայում՝ 131-ից 1-ը,
  15. Իսրայելում՝ 133-ից 1-ը,
  16. Բելառուսում՝ 142-ից 1-ը,
  17. Բոլիվիայում՝ 160-ից 1-ը,
  18. Դոմինիկյան հանրապետությունում՝ 168-ից 1-ը,
  19. Իսպանիայում՝ 169-ից 1-ը,
  20. Էկվադորում՝ 170-ից 1-ը,
  21. Բելգիայում՝ 174-ից 1-ը,
  22. Ռուսաստանում՝ 181-ից 1-ը,
  23. Կոլումբիայում՝ 204-ից 1-ը,
  24. Պորտուգալիայում՝ 217-ից 1-ը,
  25. Ղազախստանում՝ 220-ից 1-ը,
  26. Մեծ Բրիտանիայում՝ 225-ից 1-ը,
  27. Իտալիայում՝ 246-ից 1-ը,
  28. Արգենտինայում՝ 270-ից 1-ը,
  29. Իրանում՝ 280-ից 1-ը,
  30. Կանադայում՝ 304-ից 1-ը,
  31. Ֆրանսիայում՝ 304-ից 1-ը,
  32. Նիդերլանդներում՝ 326-ից 1-ը,
  33. Ադրբեջանում՝ 337-ից 1-ը,
  34. Մեքսիկայում՝ 339-ից 1-ը,
  35. Իրաքում՝ 346-ից 1-ը,
  36. Թուրքիայում՝ 369-ից 1-ը,
  37. Գվատեմալայում՝ 388-ից 1-ը,
  38. Գերմանիայում՝ 403-ից 1-ը,
  39. Ռումինիայում՝ 496-ից 1-ը,
  40. Բանգլադեշում՝ 680-ից 1-ը,
  41. Ուկրաինայում՝ 702-ից 1-ը,
  42. Պակիստանում՝ 721-ից 1-ը,
  43. Լեհաստանում՝ 899-ից 1-ը,
  44. Հնդկաստանում՝ 956-ից 1-ը,
  45. Եգիպտոսում՝ 1035-ից 1-ը,
  46. Ֆիլիպիններում՝ 1338-ից 1-ը,
  47. Ինդոնեզիայում՝ 2628-ից 1-ը,
  48. Չինաստանում՝ 15.761-ից 1-ը:

Այսպիսով, Կորոնավիրուսով վարակվածների թվով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Սա ևս մեկ անգամ պետք է զգոնություն հաղորդի Հայաստանի բնակչությանը՝ խուսափելու առանց դիմակի և ձեռնոցների մարդաշատ տեղեր այցելելու և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու գայթակղությունից:

 

Նյութի աղբյուր՝

  1. https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html#/bda7594740fd40299423467b48e9ecf6
  2. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Մեկնաբանություն


Նմանատիպ