• flat Դժգոհել

Պետական աջակցություն սահմանապահ բնակավայրերին

Պետական աջակցություն սահմանապահ բնակավայրերին

Կառավարության քննարկումներից հետո շրջանառության մեջ է դրվել պատգամավորներ Սիփան Փաշինյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որը վերաբերվում է հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին և որը հնարավորություն կտա մինչեւ 2024թ հունվարի մեկը պետությությունից ստանալ հետևյալ աջակցությունները.

Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
50% էլեկտրաէներգիան
50% բնական գազը
50% ոռոգման ջուրը

Ամբողջությամբ կվճարի սահմանապահի
100% հողի հարկը
100% գույքահարկը

Սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
50% զեղչված կամ
ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով
100% կվերականգնվեն անվճար

Սպանված մթերատու կենդանիների համար կտրվի
100% փոխհատուցում

Վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ

1-3 մլն դրամ եւ անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվածի ընտանիքին:

Մեկնաբանություն


Նմանատիպ