• flat Դժգոհել

Ազարն ու Մարսելոն սկսել են մարզվել ընդհանուր խմբում

Ազարն ու Մարսելոն սկսել են մարզվել ընդհանուր խմբում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը և պաշտպան Մարսելոն վերականգնվել են վնասվածքներից:

Բելգիացին և բրազիլացին այսօր մարզվել են ընդհանուր խմբում։

Ակնկալվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն խաղալ Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ օգոստոսի 7-ին:

Մարսելոն բաց թողեց Լա լիգայի մրցաշրջանի մնացած հատվածը՝ մկանային վնասվածքի պատճառով, իսկ Ազարը՝ կոճի հետ կապված խնդիրներ ուներ: 

Մեկնաբանություն


Նմանատիպ