• flat Դժգոհել

«Սևիլիայի» խաղացողը վարակվել է կորոնավիրուսով

«Սևիլիայի» խաղացողը վարակվել է կորոնավիրուսով

«Սևիլիան» հաղորդել է, որ թիմում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի դեպքեչ:

Կիրակի օրը «Սևիլիայի» ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և անձնակազմն անցան կորոնավիրուսային թեստեր, ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Արդյունքները հրապարակվեցին հուլիսի 27-ին:

Փորձարկման արդյունքում կորոնավիրուսը հայտնաբերվել է հիմնական թիմի ֆուտբոլիստի մոտ: Նա չունի ախտանիշներ, իրեն լավ է զգում և մեկուսացված է տանը: Դրանից հետո թիմի բոլոր անդամները տեստ են հանձնել։ Տեստերի արդյունքները կհայտարարվեն հինգշաբթի առավոտյան:

Ինչպես նշվում է «Սևիլայում», ակումբն անմիջապես տեղեկացրել է մարզական իշխանություններին, ինչպես նաև առողջապահական ծառայություններին:

Ակումբի հիմնական թիմը ժամանակավորապես դադարեցրել է մարզումները, իսկ բազան ախտահանվելու է: «Սևիլիան» պլանավորում է վերսկսել մարզումները հինգշաբթի օրը, եթե փորձարկման արդյունքները բացասական լինեն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումը «Սևիլիայի» և «Ֆոմայի» միջև նշանակված է օգոստոսի 6-ին: Այն պետք է սկսի Երևանի ժամանակով 20:55-ին: 

Մեկնաբանություն


Նմանատիպ