• flat Դժգոհել

Եթե այս կանոնները պահենք, շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով. Նիկոլ Փաշինյան

Եթե այս կանոնները պահենք, շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով. Նիկոլ Փաշինյան

Այսօր` պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ կենտրոնացել ենք առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:

«Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Եթե մենք այս կանոնները պահենք, շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով»,- նշեց վարչապետը:

Մեկնաբանություն


Նմանատիպ