• flat Դժգոհել

Այսօր Ընկերության միջազգային օրն է

Այսօր Ընկերության միջազգային օրն է

Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օրն է: Այն սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։

Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը` համաձայն մշակութային սովորույթների։

ՄԱԿ-ի ընդունած բանաձևը կարևորում է օրվա նշանակությունը տարբեր ազգերի միջև բարեկամության ամրապնդման տեսանկյունից։ Բացի այդ՝ Ընկերության միջազգային օրվա նպատակների թվում երիտասարդության, այդ թվում՝ առաջնորդների ներգրավումն է հասարակական գործունեության մեջ, որը միտված է բազմամշակութայնությանն ու հանդուրժողականությանը։

Մեկնաբանություն


Նմանատիպ