• flat Դժգոհել

«Կարծես ծաղրածու լինեի». Ռիհաննան քննադատել է իր ամենահայտնի զգեստը

«Կարծես ծաղրածու լինեի». Ռիհաննան քննադատել է իր ամենահայտնի զգեստը

MET Gala 2015-ը բավականին տպավորիչ է եղել Ռիհաննայի երկրպագուների համար: Այն զգեստը, որով երգչուհին ներկայացել էր երեկոյին, դարձել էր բուռն քննարկումների ու համացանցում բազմաթիվ մեմերի առարկա:

Նրա երկար դեղին զգեստը զարդարված էր մորթիով, ոսկեգույն թելերով և չինական նախշերով: Իր տված վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ, երգչուհին անսպասելիորեն խոստովանել է, որ այդ օրվա իր կերպարն իրեն շատ տհաճություններ է բերել ու ստիպել տխրել, երբ հասկացել է, որ բոլորն իրեն ծաղրում են: Մեկնաբանելով իր այդ կերպարը, նա ասել է. «Կարծես ծաղրածու լինեի»:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ