• flat Դժգոհել

Զովանալու ժամանակն է. սառը ու համեղ թեյերի 3 բաղադրատոմս

Զովանալու ժամանակն է. սառը ու համեղ թեյերի 3 բաղադրատոմս

Ինչպե՞ս պատրաստել սառը թեյ, որը կզովացնի ձեզ ամռան տապին ու միևնույն ժամանակ կլինի համեղ ու հեշտ պատրաստվող: Ներկայացնում ենք 3 բաղադրատոմս:

1. Խնձորով ու անանուխով թեյ

1 լիտր սև թեյ պատրաստել, քամել, ավելացնել մոտ 30 գ խոշոր կտրաատած անանուխ: Վերցրեք մի քանի փոքրիկ խնձոր, կտրեք խորանարդներով և կես կտրոնի հետ ավելացրեք տաք թեյի մեջ: Ըստ ցանկության կարող եք շաքարավազ ավելացնել: Մատուցեք սառը վիճակում:

2. Ցիտրուսային թեյ

1 բաժակ տաք թեյը խառնել 1 կիտրոնի քամած հյութի հետ, ավելացնել երեք նարինջի հյութ և մի փոքր շաքարի օշարակ: Լցնել կես բաժակ ազնվամորու օշարակ, 1 բաժակ արքայախնձորի հյութ և 1 բաժակ գազավորված ջուր: Մատուցել նախապես սառույցով ու արքայախնձորի խորանարդներով լցված բաժակով:

3. Ելակով կանաչ թեյ

Պատրաստել կանաչ թեյ 1.2 լիտր տաք ջրի մեջ, ավելացնել շաքարավազ և թողնել, որ սառչի: Դրանից հետո ավելացրեք մեկ կիտրոնի հյութ, խոշոր կտրատած անանուխ, 2 բուռ երկու մասի բաժանած ելակ ու լավ խառնեք: Մատուցեք սառցե խորանարդներով:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ