• flat Դժգոհել

Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki-ն մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki-ն մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 56.3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել մի քանի ծառեր, մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մեկնաբանություն


Նմանատիպ