• flat Դժգոհել

Չիրո Իմոբիլեն նվաճեց այս մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»

Չիրո Իմոբիլեն նվաճեց այս մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»

Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրում այսօր երեկոյան «Յուվենտուսը» կընդունի «Ռոմային»:

Արդեն հայտնի է թուրինյան թիմի հայտացուցակը,որից դուրս է մնացել Կրիշտիանու Ռոնալդուն: Սարին պորտուգալացուն հանգիստ է տվել Չեմպիոնների լիգայի խաղերից առաջ:

Այսպիսով,Ռոնալդուն այլևս չի կարող Ա Սերիայի ռմբարկուական պայքարում շրջանցել «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին: Իմոբիլեն 35 գոլ ունի,իսկ Ռոնալդուն`31: 

Այսպիսով,Չիրո Իմոբիլեն դարձավ Ա Սերիայի 2019-2020 մրցաշրջանի լավագույն ռմբարկու ու նաև նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»: Թոփ 5 լիգաների լավագույն ռմբարկուների պայքարում Իմոբիլեն արդեն շրջանցել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ