• flat Դժգոհել

Մխիթարյանը հարձակման եռյակում.«Ռոմայի» հավանական կազմը «Յուվենտուսի» հետ խաղում

Մխիթարյանը հարձակման եռյակում.«Ռոմայի» հավանական կազմը «Յուվենտուսի» հետ խաղում

Իտալիայի Ա Սերիայի վերջին`38-րդ տուրում երեկոյան «Ռոման» արտագնա խաղում կմրցի չեմպիոն «Յուվենտուսի» հետ:

Հռոմեական թիմը արդեն ապահովել է 5-րդ տեղը,որն իրավունք է տալիս Ֆոնսեկայի թիմին հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա լիգայի խմբային փուլում: «Յուվենտուսն» էլ իր հերթին 9-րդ մրցաշրջանն անընդմեջ ապահովել է չեմպիոնական տիտղոսը:

Այս խաղը կկրի ձևական բնույթ:

Այսօր կառաջարկենք Պաուլո Ֆոնսեկային որոշակի փորձարկումներ կատարել կազմում: Միևնույն ժամանակ,կարելի է Մխիթարյանին կրկին խաղադաշտ դուրս բերել մեկնարկային կազմում,բայց օգտագործել այլ դիրքում:

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը.

4-2-1-3

Պաու Լոպես,Դավիդե Սանտոն,Մերթ Չետին,Ֆեդերիկո Ֆասիո,Լեոնարդո Սպինացոլա,Ամադու Դիավարա,Բրայան Կրիստանտե,Լորենցո Պելեգրինի,Դիեգո Պերոտի,Էդին Ջեկո,Հենրիխ Մխիթարյան:

Այս պարագայում Մխիթարյանին կտեսնենք աջ վինգերի դիրքում: Հենոն կխաղա հարձակման աջ եզրից: Եվրոպա լիգայի կարևոր խաղերից առաջ պետք է Մխիթարյանին փորձարկել նաև այս դիրքում:

Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում.Այսօր ցուցադրվելիք խաղերը:

Օրվա բոլոր խաղերի անոնսը`այստեղ:

Մեկնաբանություն


Նմանատիպ