• flat Դժգոհել

Բանակում լուռ են, զինվորականների ձայների փոխարեն լսվում են զինվորական տեխնիկայի հռնդյունն ու հրթիռների թնդյունը

Բանակում լուռ են, զինվորականների ձայների փոխարեն լսվում են զինվորական տեխնիկայի հռնդյունն ու հրթիռների թնդյունը

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Հայաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է անում Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով չխոսել։

Միաժամանակ, հայկական զինված ուժերը նույնպես հրամանի են սպասում։ Սա էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձն է ադրբեջանցիների հոխորտանքներին։ Հայաստանը պատրաստվում է խաղաղության, բայց մահակն էլ ձեռքում է պահում։

Հրամանի պատրաստ են ու շարունակում են պատրաստվել նաև Արցախում։ Նախորդ պատերազմից հետո այնտեղ որոշակի սահմանային շտկումների կարիք կա։ Արցախի նախագահը հիշեցնում է, որ դեռ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ հատվածներ։

Իսկ բանակում լուռ են, զինվորականների ձայների փոխարեն լսվում են զինվորական տեխնիկայի հռնդյունն ու հրթիռների թնդյունը։

Հեռահար հրթիռային համալիրներն այսպես են պատրաստվում խաղաղության։

Մեկնաբանություն


Նմանատիպ