• flat Դժգոհել

Մեղավորը դուք եք ու ձեր գլուխը

Մեղավորը դուք եք ու ձեր գլուխը

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնը, որի ղեկավարն է ֆինանսիստ (2005-2012թթ Երևանի  «Գլաձոր» համալսարանի, «Ֆինանսներ և վարկ») Հակոբ Ավագյանը և որը մինչև այս պաշտոնը զբաղեցնելը կիլոմետրերով հեռու է եղել առողջապահության ոլոիտից երևի կարծում է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր ղեկավարած կառույցի աշխատողները կարող են ոչ կոմպիտենտ լինել և անել այն, ինչ սրտները կուզի միայն թէ մեջը "բան" լինի։
Եվ այսպես բանից պարզվում է, որ "ով վճարի նա էլ կպատվիրի" հայտնի ասույթը շատ ընդունված է այս մարմնում Հակոբ Ավագյանի գործի անցնելուց հետո։ Պատմեմ ընդամենը մեկ դեպք։ 
ՀՀ Մարտունի քաղաքում այս տարի հունիսին մի "միամիտ" որոշել է ներդրում անել և փոքրիկ թունաքիմիկատների վաճառքի խանութ է բացել, բայց դրա համար մոռացել է առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի "դաբրոն" ստանալ ու այ ստեղից կինոն սկսվում է։ Գտնվում է մի "գրող", որը գործ է պաս տալիս սրանց, իրենք էլ չնայած որ լիազորություն չունեն նման օբյեկտներում ստուգում իրականացնել, ( թունաքիմիկատների վաճառքով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն կարող էր իրականացնել ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարմինը, որը լուծարել է, իսկ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը չի հանդիսանում նրա իրավահաջորդը) որոշում են գնալ ու պատժել։ Գործուղման է գնում տեսչական մարմնի Գավառի բաժնի պետ՝ տեսուչ Սվետլանա Հովհաննիսյանը, (պաշտոնական ծանուցում լինում է այցելությունից 8 օր հետո) ինչու՞, դէ որովհետև նա Մարտունուց է և մեծ ներդրում ունի "գրողին" գտնելու գործում, բացի դա էլ բարեկամ ունի, որը նույնպես թունաքիմիկատ է վաճառում ու սրանք նրա գործին խփում են։ Գալիս տեսնում է, որ խանութը փակ է զայրացած զանգում է "օրինախախտին" և հրամայում է շտապ ներկայանալ, հետո սկսվում է -դու լիցենզիա չունես, (գործունեությունը լիցքավորման ենթակա չի 2015թ-ից) դու պահեստ չունես, դու ապտեչկա չունես, (հիշու՞մ եք 90-ականների գաիշնիկներին) դու հդմ չունես (չգիտեմ թե երբվանից է առողջապահության նախարարությունը ՀԴՄ ստուգում, բայց ՀԴՄ-ի համար ՊԵԿ-ում կա սահմանված կարգ, որը պահպանված է եղել, համապատասխան մուծումն էլ կատարված) մի խոսքով խեղճ մարդուն այն վիճակում են դնում, որ ինչպես ասում են քիչ է մնում հավատա, որ Քենեդիի սպանողն էլ ինքն է։ 
Լսումների ժամանակ Ա/Ձ լիազորված անձը հստակ ներկայացնում է (գրավոր և բանավոր) փաստերը, որոնք ապացուցում էին, որ վեը նշված մարմինը գերազանցել է իր լիազորությունները և չի տիրապետում օրենքներին, բայց տեսչական մարմնի ներկայացուցիչները շարունակում են օր ու արև չտալ Ա/Ձ-ին, գալիս են երբ խելքները փչի, զանգում են,  ահաբեկում ու վերջապես օրենքով սահմանված ժամկետից 5օր ուշացումով ուղարկում են մի ինչ որ անհեթեթ առաջարկություն, հետո 3 օր անց մի ուրիշ բան են մտածում և հրավիրում են Սևան քաղաք ինչ որ արձանագրության կազմմանը մասնակցելու։ Հիմա էս խեղճ մարդը չգիտի թէ էս համաճարակի պայմաններում, երբ շատերը փակում են իրենց բիզնեսները ինքը ինչու որոշեց խանութ բացի, որ հիմա էլ կրակի մեջ է ընկել, ու չգիտի որտեղից փող ճարի, որ քցի սրանց բերանը, բայց ամենավատն էնա, որ իր ունեցած չունեցածը, մի բան էլ  պարտքերի տակ է մտել ու դրել է էս գործի մեջ, որը սկի չի էլ աշխատում, որովհետև 2օր հետո սկսվեց խանութի դիմացի ճանապարհի կապիտալ վերանորոգումը, իսկ թունաքիմիկատների վաճառքի սեզոնն էլ վերջացավ։
Այ սենց բաներ։ Դե ժողովուրդ ջան գործ դրեք, որ ձեր գլուխը պահեք ու պետությունից էլ մի դժգոհեք, ամեն ինչի մեղավորը դուք էք ու ձեր գլուխը։

Արայիկ Թարփոշյան

Մեկնաբանություն


Նմանատիպ