• flat Դժգոհել

Դեմք ունեցեք, ցանկալի է ձերը. Հարութ Առաքելյան

Դեմք ունեցեք, ցանկալի է ձերը. Հարութ Առաքելյան

Դեմք ունեցեք, ցանկալի է ձերը

Մարդիկ շատ տարբեր են և դա նորմալ է։ Տարբեր են մարդկանց գաղափարներն ու մտքերը, ունակություններն ու կարողությունները։ Տարբեր են անգամ պատկերացումները լավի, վատի ու առհասարակ գոյություն ունեցողի վերաբերյալ՝ և սա նորմալ է։

Մարդիկ ըստ այս ամենի առկայության կամ բացակայության սկսում են զբաղվել ինչ որ X (իքս) գործունեությամբ՝ հաճախ չհասկանալով, որ իրենցը չի։

Օրինակ վերջին շրջանում գրեթե բոլորը զբաղվում են քաղաքականությամբ՝ շատ դեպքում բառի ուղղիղ բացատրությունն անգամ չհասկանալով։

Ոմանք ամեն բան անում են առաջնորդվելով գաղափարներով, ոմանք կրկնօրինակում են X մարդկանց կամ հաճոյանում (կախված կարգավիճակից), ոմանց համար էլ այդ ամենն ուղղակի բիզնես նպատակ ունի։ Մի խոսքով քաղաքականություն կոչվող մեծ խաղի մեջ տարբեր են նպատակները, և դա ևս նորմալ է։

Բայց մարդկանց մի տեսակ կա, որոնք մտնում են քաղաքականություն կոչվող մեծ խաղի մեջ չիմանալով ու չհասկանալով իրենց նպատակն ու դերը այդ խաղում որն է։ Սրանք մարդիկ են ովքեր լողում են ամենուր ու ամենքի հետ, առաջին հայացքից ոչինչ չներկայացնող մարդկանց այս տեսակը իրականում շատ վտանագավոր է, քանի որ դիմագիծ ունեցող մարդկանց դեմ կռվելն ավելի արդար և հեշտ է, իսկ անդեմների դեմքում դա վերածվում է ստորության։ Այո ես այս տեսակին անվանում եմ ԱՆդեմ մարդիկ։

Մարդիկ ովքեր կարող են դավաճանել իրենք իրենց՝ իհարկե հոգու խորքում։

Մարդիկ ովքեր կարող են ուրանալ հարազատներին ու ընկերներին (հնարավոր է չհասկանալով էլ)։

Մարդիկ ովքեր իրականում խուսափում են առերեսվել անգամ սեփական ԵՍ-ի հետ (եթե այն արդեն չեն կորցրել)։

Այս ամենից հետևություն անելով պետք է ընդունել այլևս մեկ պարզ բան՝ այս կյանքը ՏԵՍԱԿ-ի կռիվ է, ունեցեք ձերը։

Մեկնաբանություն


Նմանատիպ