• flat Դժգոհել

YerevanRide-ի կանաչ հեծանիվներն այսուհետ հնարավոր կլինի պատվիրել gg հավելվածի միջոցով

YerevanRide-ի կանաչ հեծանիվներն այսուհետ հնարավոր կլինի պատվիրել gg հավելվածի միջոցով

gg-ն (Ջիջին) եւ հավելվածի միջոցով «հեծանիվների վարձույթ» ծառայություն մատուցող YerevanRide ընկերությունը հայտարարում են Երեւանը «հեծանվայնացնելու» նոր համագործակցության սկիզբ:

YerevanRide-ի կանաչ հեծանիվներն այսուհետ հնարավոր կլինի պատվիրել gg հավելվածի միջոցով: Հարյուր հազարավոր Ջիջի օգտատերեր մեկ հպմամբ կարող են վարել YerevanRide-ի կանաչ հեծանիվները:

«Սա պատմական իրադարձություն է հայ գործարար աշխարհում, իր տեսակի մեջ եզակի համագործակցություն: Այն քարոզում է առողջ ապրելակերպը, թարմացնում քաղաքի դիմագիծը, բարձրացնում Մեծ Հայքի բիզնես մշակույթը», - ասում է gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:

YerevanRide ընկերությունն առաջիններից էր, որը ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը գործարկեց բջջային հավելվածի միջոցով հեծանիվների վարձույթը Երեւանում եւ սկսեց քաղաքի «հեծանվայնացման» գործընթացը: Այսօր արդեն կարող եք տեսնել ընկերության հեծանիվները քաղաքի գրեթե բոլոր փողոցներում:

«Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ հեծանիվներն առկա համաճարակային իրավիճակում ամենաապահով փոխադրամիջոցներից են, եթե ոչ՝ ամենաապահովը: Այն պարզ պատճառով, որ հեծանվորդը վարելու ընթացքում պրակտիկորեն չի շփվում այլ մարդկանց հետ: ggIsolated-ի հետ մեկտեղ YerevanRide-ի հեծանիվները միտված են օգնելու մեր քաղաքացիներին՝ հաղթահարել թագավարակը: Մեր մայրաքաղաքն ավելի տեխնոլոգիական, առաջադեմ եւ էկոլոգիապես մաքուր դարձնելը բոլորիս նպատակն է եւ բխում է բոլորիս շահերից: Մենք հավատում ենք, որ հեռու չէ այն օրը, երբ Երեւանի կենտրոնում հեծանիվների քանակը կգերազանցի ավտոմեքենաներինը», - ասում է YerevanRide ընկերության համահիմնադիր Ալբերտ Մանուկյանը:

Մեկնաբանություն


Նմանատիպ