• flat Դժգոհել

Երկնքի փոքրիկ պատառիկ` արտացոլված Թալինի Կաթողիկե տաճարի փլված գմբեթից

Երկնքի փոքրիկ պատառիկ` արտացոլված Թալինի Կաթողիկե տաճարի փլված գմբեթից

Հայ ճարտարապետական մտքի շքեղ  հուշարձաններից մեկ` Թալինի Կաթողիկե եկեղեցին ( մասնագիտական գրականության մեջ հիշատակվում  է նաև  որպես Թալինի մայր տաճար) եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է: Գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսարևելյան եզրամասում:  Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ համադրություն է:Տաճարն ունի ընդարձակ ու գմբեթավոր մույթերի բաժանված ներքին տարածություն:Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախ բարակ շերտով, որի վրա պահպանվել են հինավուրց որմնանկարների պատառիկներ: Եկեղեցու շինարարական առանձնահատկությունները թույլ են տալիս ենթադրել, որ այն կառուցվել է 7-րդ դարում: Շինարարությունը վերագրվում է Կամսարականների տոհմին:

Ներկայումս տաճարը գտնվում է կիսավեր վիճակում, սակայն եկեղեցու հմայող ու պատկառազդու տեսքը չի խամրել, այն շարունակում է  իր ոգեղեն ու զմայլելի ազդեցությունը գործել այցելուների նկատմամբ,  անգամ կիսախարխուլ վիճակում,  ինչը վկայում է, որ հայ  ճարտարապետական արվեստի  բեղուն թռիչքը սահմաններ չի ճանաչում:

Մեկնաբանություն


Նմանատիպ