• Դժգոհել

Արևելյան Բժշկություն

Ամեն մի ժողովուրդ,ինչպես արևելքում,այնպես էլ արևմուտքում ունի իր ավանդական բժշկությունը:  Պետք է նշել,որ արևմուտքում վերջին տասնամյակներում կտրուկ աճել է տարբեր հիվանդությունների թիվը:           Հիվանդների  քանակն ավելանում է,իսկ դեղերի կանոնավոր օգտագործումից առաջանում են նոր հիվանդություններ: Այդ պատճառով էլ մարդիկ սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող արևելյան բժշկությանը:     Արևելյան բժշկության մեջ բուժման  նպատակով օգտագործվում են միայն բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող 5700-ից ավելի բաղադրիչներ, որոնցով կազմվող խառնուրդների բանաձևերը մշակվել, ստուգվել և փորձարկվել են հարյուրավոր տարիներ: Այդ պատճառով էլ դրանք կողմնակի ազդեցություններ չունեն:Արևելյան բժշկությունը կարծում է,որ նույնիսկ ծանր սնունդը լավ ու դանդաղ ծամելու դեպքում չի վնասի օրգանիզմն:                           Արևելյան բժշկության մասնագետները գարունը լավ ժամանակ են համարում առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար և խորհուրդ են տալիս օրգանիզմի առողջացումը սկսել լյարդի մաքրումով:                                                        Ըստ  արևելյան բժշկության, տարվա ամեն  մի եղանակին  համապատասխանում են հինգ հիմնական օրգաններ:Գարունն ասոցացվում է մեր օրգաներից լյարդի հետ:Օրգանիզմի առողջացումը պետք է սկսենք լյարդի մաքրումով, քանի որ այն մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է:   Արևելյան բժշկությունը կրում է արևելյան  փիլիսոփայության անմիջական ազդեցությունը:   Այն հնարավորություն է տալիս մարդկային էության, մարդու մարմնի  ու օրգանիզմի աշխատանքի ու այլ հարցերի նայել այլ` ընդունված մոտեցումներից տարբերվող հայացքով:                  

Մեկնաբանություն




Նմանատիպ