• flat Դժգոհել

ԱՄՆ –նի և Իրանի միջև ընթանում է «կամքի մրցույթ»: Հարցի խաղաղ հանգուցալուծումն անխուսափելի է

ԱՄՆ –նի և Իրանի միջև ընթանում է «կամքի մրցույթ»: Հարցի խաղաղ հանգուցալուծումն անխուսափելի է

«Ես չէի ուզենա գնահատականներ հնչեցնել իշխանությունների հասցեին, որովհետև, ըստ էության ես կարող եմ գնահատել միայն բուհի իմ ուսանողներին, որպես համալսարանական ներկայացվածություն ունեցող անձ, բայց եթե ես լինեի որոշում կայացնողը, շատ որոշումներ այլ կերպ կկայացնեի»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Ես կարծում եմ, որ ավելի ջերմ վերաբերմունք էր պետք տարբեր մակարդակներում, կարծում եմ, որ պետք է հստակ սահմանեինք դերաբաշխում, կարծում եմ, որ մենք ավելի մեղմ պետք է մոտենայինք այն անձանց, որոնք իրականացնում են աշխատանք: Եվ, ընդհանրապես մեր հասարակության մեջ պետք է մենք արտաքին հասարակական տիրույթում աջակցությամբ հանդես գանք, գնահատենք, ոչ թե խուսափենք»:«Մի կարևոր հանգամանք կա, որ կուզենայի նշել,- ասաց Վ. Ոսկանյանը,- բոլորս՝ լրագրողներս, մասնագետներս, հատկապես այն լրատվամիջոցները և այն մասնագետները, որոնք գտնվում են թշնամական պետությունների մոնիթորիգի տակ, մեր խոսքի արժեքը ուղղակի շատ դեպքերում չպետք է վտանգենք ՝ հաշվի առնելով, որ այն կարող է օգտագործվել թշնամական քարոզչության կողմից:

«Ինչ վերաբերում է նրան, թե  Իրանը ինչ գործողություններ կկատարի՝ հաշվի առնելով նրանց  նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ապա պետք է ասեմ, որ բոլոր պատժամիջոցները գրեթե կիրառվել են: Հասկանալի է, որ կարող են անցում կատարել միջազգային պատժամիջոցների, բայց իրականության մեջ Իրանը գտնվում է միջազգային պատժամիջոցային համակարգում, որովհետև, ինչպես տեսնում ենք,Իրանի  եվրոպական գործընկերները խուսափում են նրա հետ համագործակցությունից: Այսինքն, դե յուրե չկան պատժամիջոցներ, բայց դե ֆակտո այդ պատժամիջոցները գործում են»:

«Մի կարևոր հանգամանքի կուզենամ անդրադառնալ այս հարցի համատեքստում: Ըստ էության Ղ. Սուլեյմանի սպանությունը ջուրը գցեց ԱՄՆ-ի զանազան կառուցակարգերի տարիներ շարունակ իրականացրած աշխատանքը՝ հասնելու Իրանի ներսում ներքին քաղաքական ցնցումների: Այն է՝ ստեղծել սոցիալական բողոքի ալիք, ապա այն վերածել քաղաքականի և տապալել երկրում առկա օրինական իշխանությունը: Բնական է, որ այս սպանությունից հետո իրանական հասարակությունը խիստ համախմբված է: Մենք ունենք Իրան, որը արտաքին վտանգի առջև համախմբվել է և Սուլեյմանի սպանությունից հետո էլ նա ծառայում է իր ժողովրդին»:

 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ