• Դժգոհել

Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը տարվա մեջ երկու անգամ է ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորանքեր ստանում՝ դեկտեմբերի 12-ին և հունվարի 12-ին:

«Ծնվել եմ 1941 թվականի դեկտեմբերի 12-ին, սակայն իմ անձնագրում նշված է, որ ծնվել եմ հունվարի 12-ին   կարևորել եմ իմ հոր ծննդյան օրը,  հունվարի 12-ը՝ Սպիտակում: Այսպիսով, անձնագրում ամրագրել եմ այդ օրը, որպես ծննդյան օր: Ստացվում է՝ մեկ ամսով փոքրանալով, դարձել եմ  Սպիտակի բնակիչ, որի համար շատ երջանիկ եմ»,- մանրամասնել է նա:

 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան; 1961-1992 թթ. հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստի ղեկավար։

1992-1996 թվականներին եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։

1986 թվականից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։

Ռուբեն Մաթևոսյանը 1999 թվականին դարձել է Հայ երգարվեստի միության նախագահ։

Շերամի  երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: Երգչի երգեցողության ոճն առանձնանում է խոր հուզականությամբ, քնարական հագեցվածությամբ: Երգացանկում եղել են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ: Հայտնի են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու  «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլ երգեր:

Ռ․ Մաթևոսյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝  «Եռանկյունի» (1967թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Ով կոտրեց ձայնասկավառակը» (1971թ.), «Մեր բակը» (1996թ.) : 1999թ-ից Հայ երգարվեստի միության նախագահն է: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով:

Մեկնաբանություն




Նմանատիպ