«Լորա» փոթորկի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ
«Լորա» փոթորկի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներԱՄՆ-ի Տեխաս և Լուիզիանա նահանգներին է մոտենում «Լորա» փոթորիկը, որը դասակարգվել է վտանգավորության 4-րդ աստիճանի, հաղորդում է BBC-ն։ Քամու արագությունը հասնում է ժամում 240 կմ-ի։ Եթե այդ արագությունը պահպանվի, ապա «Լորան» կդառնա ԱՄՆ-ի հարավային ափերին հարվածած ամենաուժգին փոթորիկը։
Կես միլիոն մարդ տարհանման հրահանգ է ստացել։ Լուիզիանայի նահանգապետը զգուշացրել է, որ նահանգի որոշ մասեր ջրի տակ կանցնեն։
Իսկ Տեխասի Հյուսթոն քաղաքի օդանավակայանը չեղարկել է չվերթների 60 տոկոսը։
RG պարբերականը հաղորդում է, որ փոթորիկն արդեն բացասական ազդեցություն է թողել տարածաշրջանի տնտեսության վրա։ Վատ եղանակի պատճառով կրճատվել է Մեքսիկական ծոցում նավթի արդյունահանումը։
Նախքան ԱՄՆ-ի ափերին հասնելը «Լորա» փոթորիկն անցել էր Կարիբյան ավազանով և Հաիթիում 24 զոհի ու մեծ ավերածությունների պատճառ դարձել։
Մեկնաբանություն