• flat Դժգոհել

Մարզերի տրանսպորտային խնդիրները

Մարզերի տրանսպորտային խնդիրները

Սովորության համաձայն մենք ուշադրություն ենք դարձնում միայն այն խնդիրներին , որոնք մեզ են խանգառում  առօրյա կյանքում ։ Այսօր պետք է բարձրաձայնել  տրանսպորտային թերացումները , սակայն այս անգամ չխոսելով  Երևանյան   խառնաշփոթի մասին։ Մարզերում  տրանսպորտային խնդիրը կարելի է համարել առաջնային լուծման ենթակա հարց ։

Արագածոտնի մարզ , քաղաք Աշտարակ ։

Աշտարակը և իրեն հարակից գյուղերը կանգնած են մեծ խնդրի առջև , իսկ թե, որն է դրա պատճառը բացատրությունը մեկն է՝ տրանսպորտի բացակայություն այն քաղաքներում, որտեղ շարժ  բավականին մեծ է  ։ Աշտարակը այն տարածաշրջաններից է ,որի հարակից գյուղերն ունեն մեծ թվով բնակչություն , այդ պայմաններում  գյուղից Երևան գնացող տրանսպորտային միջոցներ համեմատաբար քիչ են ,  գումարած քիչ լինելուն դրանք  փոքր երթուղայիններ են ։

Ուսանողներից Անին , ով ապրում է Կարբի գյուղում խոսելով այս խնդրի մասին   ասաց ,- եթե ուսանող ես և  չես  հասցնում ավարտել  դասերդ  հստակ ժամին ստիպված է 4 ժամ սպասել գյուղ գնացող հաջորդ  տրանսպորտային միջոցին, կամ գնալ Աշտարակ քաղաք այնուհետև տաքսով  շարունակել երթևեկությունը, ուսանողի համա  դա արդեն մեծ խնդիր է։ 

Երկրորդ ծայրահեղ հարցը հենց քաղաքի մեջ գործող քաղաքայինների խնդիրն է։ Երբեմնի Մուղնի գյուղը դարձել է թաղամաս ,բայց ցավոք միայն անունն է հուշում թաղամաս լինելու մասին , այն չի օգտվում քաղաքի մյուս թաղամասերին տրված իրավունքներից ։ Թաղամասի բնակիչներին հարկավոր է մի միջոց ,որով նրանք հարմարավետ կհասնեն քաղաք , իսկ քաղաքապետարանը նման քայլ անելու մտադրություն կարծես թե չունի էլ ։ Կրկին գալիս ենք այն  եզրահանգմանը, որ Հայաստանում տրանսպորտի խնդիրը միշտ բաց է մնում ,  ինչքան ել փորձենք տալ դրանց հնարավոր լուծումններ։

Անդրադարձանք միայն մեկ քաղաքի , բայց այս իրավիճակում են շատ համայնքններ և քաղաքններ ։ Այդ իսկ պատճռով տրանսպորտի եւ կապի նախարարության ուշադրությանն ենք հրավիրում նմանատիպ խնդիրները ։   

Մեկնաբանություն


Նմանատիպ