• Դժգոհել

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վայոց ձորի (բացառությամբ Ջերմուկ քաղաքի) և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություն




Նմանատիպ